Իսրաեյլի օդային ուժերի` Գազայում գտնվող ‹‹Իսլամական ջիհադ››-ի մարզաբազայի վրա գրոհելու արդյունքում մահացել է 5 մարդ, այդ թվում՝ խմբավորման ղեկավար Ահմեդ Ալ-Շեյխա Խալիլը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Զոհվածներից 4-ը զբաղվում էին ռումբեր և հրթիռներ պատրաստելով: ‹‹Իսլամական ջիհադ›› խմբավորման մեջ ունեցած Al Jazeera-ի աղբյուրը հայտնում է, որ նրանք նույնպես կարող են ղեկավարներ եղած լինել:
Իսրայելցի զինվորականների հայտարարության մեջ ասվում է, որ գրոհն ուղղված է եղել ահաբեկչական խմբավորման դեմ, որը պատրաստվում էր հրթիռներ բաց թողնել:











































