Tuesday, 09 06 2026
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

S.O.S. Չկա Սևան, չկա և Հայաստան

«S.O.S Սևան» կանաչ ակցիայի մասնակիցների հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Հայաստանում իր գործունեության հենց սկզբից «GeoProMining Gold» ընկերությունը մտադրություն հայտնեց Արարատից ոսկու կորզման ֆաբրիկան տեղափոխել Սոտք` խախտելով «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը: Օրենք, որը Սևանը պաշտպանում է լճի համար վնասակար արտադրական ձեռնարկությունների ազդեցությունից: Երկու տարի շարունակ հասարակությունը պայքարեց ընկերության ծրագրերի դեմ` հայտարարելով S.O.S. Սևան: Միայն երկրի նախագահի 2009թ. աշնանը դրսևորած քաղաքական կամքի արդյունքում Սոտքում ոսկու կորզման արտադրության կառուցման նախագիծը փակվեց:

Երկու տարի անց ընկերությունը վերսկսել է իր ծրագրերի իրագործումը: Այլևս քննարկում չկա բարձրաստիճան չինովնիկների և գիտական ինստիտուտների հետ, չկան նաև պաշտոնական փաստաթղթեր: 2011թ. մարտին առանց որևէ թույլատրող փաստաթղթի, առանց բնապահպանական փորձաքննության անցկացման, հրաժարվելով մասնակցել Սոտք գյուղում տեղի ունեցած հասարակական լսումներին, անտեսելով երկրի օրենքները և առաջին հերթին «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքը, «GeoProMining Gold» ընկերությունը Սևանա լճի ավազանում` Սոտքում, կառուցեց ջարդող-տեսակավորող համալիր: Չնայած նրան, որ ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի շրջանակներում ստեղծված մոնիտորինգային խումբը ընկերության գործողություններին ծայրահեղ բացասական գնահատական տվեց, չնայած Սոտքի հասարակական լսումների մասնակիցների` այդ անօրինությանը վերջ տալու մասին դիմումին` ուղղված բոլոր պատասխանատու մարմիններին, իրավասու մարմինների կողմից համարժեք պատասխան ռեակցիա չհետևեց:

Մենք ունենք համազգային և պետական արժեք` Սևանա լիճ: Սոտքում կառուցված նոր արտադրամասը բազմիցս ավելացնում է ոսկու կորզումից հետո ապարներում պարունակվող ծանր և տոքսիկ տարրերով, մկնդեղով, անտիմոնով, պիրտով Սևանա լճի աղտոտման ռիսկերը: Մանրացված տեսքով այդ տարրերը հեշտությամբ վերածվում են տոքսիկ միացությունների և տարածվում շրջակա միջավայրում, ապա թափանցում Սևանա լիճ: Ընկերության գործունեության ավարտից հետո այդ վայրում կմնա 100 միլիոն տոննա ապար, և որոշակի ժամանակ անց Սևանը ոչ թե կմնա որպես 34 միլիարդ խմ քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար, այլ կվերածվի Սոտքի արտադրության պոչ լճի:

Ընկերությունը հաստատակամ է իր ծրագրերում, քանի որ արդեն զբաղվում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի վերազինմամբ, հզորության ավելացմամբ: Հայտարարում է, որ դրա համար օգտագործում է նոր տեխնոլոգիաներ: Բայց ամենանոր տեխնոլոգիան Սոտքի անօրինական արտադրամասն է` վերոնշյալ ջարդող-տեսակավորող համալիրը:

Պետական չինովնիկներից ոչ ոք պատասխանատվություն չի կրում Սևանի էկոհամակարգի պահպանության համար` ոչ նրա համար, որ Սևանա լճից անհետացել են ձկների արդյունագործական պաշաները, ոչ լեռնահանքային ձեռնարկությունների անօրինական գործունեության համար, ոչ նրա համար, որ շարունակվում է քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարի աղտոտման գործընթացը:

Մենք` S.O.S. Սևան նախաձեռնող խումբը, պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ անցկացնի Սևանի վերաբերյալ ահազանգների հիման վրա և հասարակայնությանը ներկայացնի համապատասխան ակտերը:

Պահանջում ենք, որպեսզի պետական մարմինները միջոցներ ձեռնարկեն անօրինաբար կառուցված համալիրի ապամոնտաժման ուղղությամբ և պատժեն «GeoProMining Gold» ընկերությանը` ՀՀ ազգային օրենսդրության խախտման համար:

Պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, որոնց ստորագրություններն են դրված Սևանա լճի ջրահավաք ավազանում գործող լեռնահանքային ընկերություններին թույլատրող փաստաթղթերի վրա, դադարեցնեն այդ ընկերությունների գործունեությունը մինչև մոնիտորինգ չանցկացվի` պարզելու նրանց գործունեության համապատասխանությունը «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի դրույթներին: Մասնավորապես խոսքը «GeoProMining Gold»-ի, «Գեգամետ Պլյուս»-ի, որը Սևանա լճի ափից ընդամենը 2 կմ հեռավորության վրա զբաղվում է քրոմ պարունակող հանքանյութի վերամշակմամբ, և Արդանիշի թերակղզու յուրահատուկ կենսաբազմազանությամբ հարուստ բնական լանդշաֆտը ոչնչացնող «Միկա Ցեմենտ»-ի մասին է:

Մենք դիմում ենք բոլոր քաղաքական կուսակցություններին և մեր երկրի քաղաքացիներին: Չկա Սևան, չկա և Հայաստան: Մոռացեք քաղաքական և այլ տարաձայնությունների մասին, միացեք մեզ` փրկենք Սևանը»:
Հայտարարության տակ ստորագրել են՝

Էկոլոգիական հասարակական դաշինքը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ն, «Հայաստանի կանաչների միություն» ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտեն, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ-ն, «Էկոդար» ՀԿ-ն, Հայկական տեխնոլոգիական ակադեմիան, Ա1+, «Հիմա» քաղաքացիական նախաձեռնությունը և
«Քայլ» համայնքային զարգացմանն աջակցող Հասարակական կազմակերպությունը:

Հայտարարությանը հրապարակման պահից միանում է նաև 1.am «Առաջին լրատվական»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում