Երեկ Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկեց աշխարհի ակումբային առաջնությունը: Մեկնարկային խաղում Աբու-Դաբիում տեղի «Ալ-Վահդա»-ն հանդիպեց Պապուա Նոր Գվինեայի ներկայացուցիչ «Հեքարի»-ի հետ: Տանտերերը 3:0 հաշվով առավելության հասան Օկեանիայի լավագույն ակումբի նկատմամբ, գոլերի հեղինակներ դարձան Հյուգոն, Ֆերնանդո Բայանոն և Աբդուլրահիմը: «Ալ-Վահդա»-ն այս հաղթանակից հետո դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ասիայի Չեմպիոնների լիգայի հաղթող «Սեննամ Իլվա»-ի հետ: