Saturday, 25 05 2024
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»
Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս». «Հրապարակ»
Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա. «Հրապարակ»
Արտոնյալ աջակցություն՝ աշխատողներին վարչական լծակի մի մաս «դարձրած» «Երեմյան Փրոջեքթս»-ին. «Ժողովուրդ»

Է.Նալբանդյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը

Հոկտեմբերի 29-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է առաջիկա երկու տարիներին կազմակերպության կողմից իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

Համաժողովին Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ ելույթով, որում անդրադարձավ Հայաստան-ՅՈՒՆԵՍԿՕ փոխգործակցությանը, մշակութային ժառանգության պահպանման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերակատարությանը:

Հայաստան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ելույթում մասնավորապես ասաց.

Տիկին նախագահ,

Ձերդ գերազանցություններ,

Տիկնայք և պարոնայք,

Շնորհավորում եմ տիկին Կատալին Բոգյարին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի նախագահ ընտրվելու կապակցությամբ և մաղթում նրան բեղմնավոր աշխատանք: Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում 35-րդ գլխավոր կոնֆերանսի նախագահ պարոն Դեվիդսոն Հեպբըրնին (Davidson Hepburn) իր կատարած արդյունավետ աշխատանքի համար:

Անդամակցության առաջին իսկ օրվանից Հայաստանը որպես կազմակերպության ակտիվ անդամ սատարել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բոլոր նախաձեռնություններին կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Մենք նաև վայելել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի խորհրդատվական, փորձագիտական և տեխնիկական աջակցությունը մեր առջև ծառացած խնդիրների լուծման հարցում:

Հայաստանը համակարծիք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ այն հարցում, որ երիտասարդության ներգրավումը միջազգային համագործակցության և խաղաղության աջակցման գործում ունի առաջնային նշանակություն: Դրան է նպաստելու նորոգված կազմով գործող Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ցանցը: Արդեն մեկնարկել և հաջողությամբ ընթանում են այդ դպրոցների համար նախատեսված երկու ծրագրեր` «ՅՈՒՆԵՍԿՕ մոդե» և «Ճանաչելով երկրներն ու մշակույթները»:

Մենք սատարում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ՄԱԿ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» տասնամյակի նպատակների իրականացման հարցում` գիտակցելով նման կրթության կարևորությունն արդի աշխարհում: Վստահ եմ, որ այդ գործում իր ներդրումը կունենա Հայաստանում վերջերս բացված «Կրթություն հանուն կայուն զարգացման» ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնը, որն իր գործունեությամբ նպաստելու է բնապահպանական խնդիրների մասին հասարակության իրազեկմանը, ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորմանը:

Հայաստանը համակարծիք է ՅՈՒՆԵՍԿՕ-ի այն մոտեցմանը, որ ներառական կրթությանը օգնում է ձևավորելու ավելի ճկուն և ժողովրդավարական կրթական համակարգ: Այդ համոզումքով է ներառական կրթությունը ընդգրկվել Հայաստանի 2008-2015թթ. Կրթության զարգացման ազգային ծրագրի մեջ` նպաստելով հանրապետությունում ներառական կրթություն իրականացնող դպրոցների քանակի ավելացմանը:

Մենք վերահաստատում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում և ծրագրերում մեր ներգրավվածության հանձնառությունը: Այդ առումով կարևորում ենք Հայաստանի ներկայացուցիչների գործունեությունը Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման կոմիտեի շրջանակներում:

Մենք բարձր ենք գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Աշխարհի հիշողություն միջազգային ռեգիստրում աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի գալակտիկաների մասին ուսումնասիրության գրանցումը և լիահույս ենք, որ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ձեռագիր նոտաները վերոնշյալ ռեգիստրում գրանցելու Հայաստանի հայտը նույնպես կընդունվի:

Կցանկանայի նաև վստահություն հայտնել, որ Հայաստանի կողմից ներկայացված հայկական այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի 1650-ամյակի, անվանի պոետ և կոմպոզիտոր Սայաթ Նովայի 300-ամյակի, ականավոր գիտնական և աշխրhագրագետ Անանիա Շիրակացու 1400- ամյակի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2012-2013 թթ ցուցակում կհաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի կողմից:
Տիկին նախագահ,

Հայաստանը մ.թ.ա. 4-րդ հազարամյակից ժառանգված մշակութային հուշարձաններով հարուստ երկիր է: Հայաստանում 33.000 պատմա-մշակութային հուշարձաններ գտնվում են պետական պահպանության ներքո, որոնք ընդգրկված են Ազգային ժառանգության պետական գրանցամատյանում:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը ստեղծել է բազմաթիվ և բազմաբնույթ մշակութային հուշարձաններ, որոնց մեծամասնությունը, հայտնի պատմական իրադարձությունների հետևանքով, այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Հայաստանի հարևանները տարբեր մոտեցումներ են ցուցաբերում հայկական պատմական ժառանգության պահպանության հարցում:

Առկա է լավ համագործակցություն Իրանի հետ, որը պատշաճ հոգատարություն է դրսևորում իր տարածքում տեղակայված հայկական հուշարձանների նկատմամբ: Վերոնշյալի վկայություն է Իրանի ներկայացմամբ Սբ. Թադեոս և Սբ. Ստեփանոս վանքերի և Ձորձոր մատուռի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկումը:

Հայ և իրանցի մասնագետների համատեղ ջանքերով Երևանում վերականգնվել է և գործում է 18-րդ դարի մզկիթ:

Խոստումնալից համագործակցություն է սկսվել այս համատեքստում հարևան Վրաստանի հետ:

Ցավոք, այդ դրական փորձը փոխադարձություն չի գտնում մեր մյուս հարևանների մոտ: Հայկական պատմական ժառանգության ոչնչացման քաղաքականության արդյունքում համաշխարհային արժեք ներկայացնող հազարավոր հուշարձաններ իսպառ անհետացել են:

Այսօր, երբ մարդու իրավունքների պաշտպանությունը և խթանումը համարվում է հիմնարար սկզբունք, մշակութային կամ կրոնական արժեքների հետևողական, պարբերական և միտումնավոր վնասումը կամ ոչնչացումը պետք է խստորեն դատապարտվի` անցյալի սխալների կրկնությունը կանխելու համար:

Անցյալ տարի «Հայկական խաչքարային արվեստը» ներառվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Մենք ուրախ էինք այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել հայկական խաչքարերի հրաշալի այդ արվեստը:

Դժբախտաբար, Ադրբեջանի ղեկավարության հրահանգով և ամենատես աչքի հսկողության ներքո մի քանի տարվա ընթացքում ոչնչացվեցին Նախիջևանի միջնադարյան գերեզմանատան հազարավոր նմանատիպ խաչքարեր` այն վերածելով ռազմական հրաձգարանի: Միջնադարյան հայ վարպետների կողմից նրբորեն փորագրված խաչքարերի ոչնչացումը այլ ժողովուրդների մշակույթի նկատմամբ կույր ատելության արտահայտություն է:

Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհուրդի (ICOMOS) Գլխավոր Ասամբլեայի բանաձևում նշվում է, որ դժբախտաբար «այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

Տիկին նախագահ,

Այս տարի նշվում է հայ գրատպության 500-ամյակը: Այս հոբելյանը համընկնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012 թվականին հռչակելուն: Այդ կապակցությամբ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ, և մենք ակնկալում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների ակտիվ մասնակցությունը այդ միջոցառումներին:

Շնորհակալություն:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ:

Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի և միջոցառումների կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց շարունակել արդյունավետ համագործակցությունը կազմակերպության հետ:

Էդվարդ Նալբանդյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին տեղեկացրեց հաջորդ տարի նշվելիք Հայկական գրահրատարակչության 500-ամյա տարեդարձի և Երևանը որպես գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման շրջանակներում նախատեսվող միջոցառումների մասին և հրավիրեց Իրինա Բոկովային այդ կապակցությամբ այցելել Հայաստան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում