Դենիս Թումասյանը հուսով է, որ ֆուտբոլի Հայաստանի հավաքականում հանդես գալու հրավեր կստանա։
Եկատերինբուրգի «Ուրալ»-ի պաշտպան Դենիս Թումասյանը հայտնել է, որ հույս ունի ֆուտբոլի 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլին մասնակցելու հրավեր ստանալ Հայաստանի ազգային հավաքականից:
Նշենք, որ Թումասյանը հրավեր էր ստացել սույն թվականի օգոստոսի 28-ին, «Եվրո-2012»-ի ընտրական փուլի շրջանակներում` Անդորրայի և Սլովակիայի հետ խաղերից առաջ, սակայն այդպես էլ չէր ներկայացել հավաքական:
Դրանից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ քանի դեռ ինքը ՀՖՖ նախագահն է, Դենիս Թումասյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավեր չի ստանա: