Ամերիկահայ հայտնի բժիշկ Ջեք Գևորգյանին, ով առավել հայտնի է Dr. Death («Դոկտոր մահ») անունով, պատկանող ինքսպանության սարքը Նյու Յորքում հանվել է աճուրդից, քանի որ գնորդները բավարար չափով բարձր գին չեն առաջարկել դրա համար: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Գևորգյանի հեղինակած 17 կտավները, որոնցից մեկը նկարվել է հեղինակի արյամբ, ևս չեն վաճառվել:
Ռադիոկայանը հայտնում է, որ ինքնասպանության սարքն ու նկարները դատական վեճի պատճառ են դարձել նրա իրավահաջորդի և Բոստոնի թանգարանի միջև: Մասաչուսեթսում գործող Ամերիկայի հայկական գրադարանի և թանգարանի տնօրինությունը պնդում է, որ «Դոկտոր մահը» դրանք նվիրաբերել է թանգարանին, և իրենք քայլեր չեն ձեռնարկի, մինչև վեճը չհանգուցալուծվի:
Հիշեցնենք, որ Ջեք Գևորգյանը մահացել է այս տարի` 84 տարեկան հասակում։









































