Ըստ հանրապետության 48 քաղաքային համայնքների սանիտարական մաքրման
աշխատանքներով զբաղվող կազմակերպություններից ստացված վիճակագրական
հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ 2010 թ. հունվարի 1-ի դրությամբ, այդ քաղաքների սանիտարական մաքրման աշխատանքներում ներգրավված է եղել հատուկ նշանակության 706 մեքենա, որից 272-ը կամ 38.5%-ը` աղբատար: Երևան քաղաքում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար` 368, 105 և 28.5%: Վիճակագրական հաշվառման շրջանակում չի ընդգրկվել Դաստակերտ քաղաքը՝ համապատասխան ծառայության գործունեության բացակայության պատճառով: Սանիտարական մաքրման կազմակերպություններում փաստացի աշխատած մեքենաների քանակը զգալիորեն զիջել է առկա մեքենաների քանակին, քանզի դրանց մի մասը գտնվել է վերանորոգման ու կոնսերվացման մեջ, մյուսները` հարկադիր պարապուրդում՝ կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ: