Ֆրանսիական Կորսիկա կղզում` Բաստիա քաղաքում, անցկացված շախմատի միջազգային 13-րդ մրցաշարի առաջին 14 հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները շարունակում են իրենց ելույթները արագ շախմատում: Նրանց թվում են նաև մեր հայրենակիցներ Հրանտ Մելքումյանը և Ավետիք Գրիգորյանը:
14 մասնակիցներին միացան նաև Շախիար Մամեդյարովը և Վիշվանաթհան Անանդը:
Մրցաշարն անցկացվում է օլիմպիական սկզբունքով: Առաջին փուլում հանդիպեցին հենց Հրանտ Մելքումյանն ու Ավետիք Գրիգորյանը, որն ավարտվեց 0.5-1.5` հօգուտ Գրիգորյանի: