Բրիտանական կառավարությունը փորձի համար կրկին կարող է վերանայել միջին եվրոպական ժամին անցնելու հարցը, որով նախատեսվում է ժամացույցի սլաքները մեկ ժամ առաջ տալ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի փոխնախարար Էդ Դեյվին:
Ինչպես հայտնում է Комментарии ուկրաինական գործակալությունը, փոխնախարարն ասել է, որ դա արվում է մարդկանց առողջությունը պահպանելու, ավթովթարների ռիսկը նվազեցնելու համար:
Փորձարկումը կտևի երեք տարի, որից հետո վերջնական որոշում կկայացվի, թե որ ժամանակով են ապրելու բրիտանացիները: Վարչապետ Դևիդ Քեմերոնը 2010 թվականին կողմ էր մայրցամաքային Եվրոպայի ժամանակի ունիֆիկացիային, սակայն նշել էր, որ նախքան դրան անցնելը, պետք է խորհրդակցել այդ երկրների բնակչության հետ
Ներկայումս մեծ Բրիտանիայում ձմռանը գործում է Գրինվիչի ժամանակը (GMT), իսկ ամռանը` բրիտանական ամառային ժամանակը (BST), որը մեկ ժամ առաջ է Գրինվիչից: Մայրցամաքային Եվրոպան ապրում է միջին եվրոպական ժամանակով (СЕТ), որը մեկ ժամ առաջ է բրիտանականից:
1968-1971 թվականներին Մեծ Բրիտանիայում անցկացվել է նմանատիպ փորձարկում` ամբողջ տարվա ընթացքում երկիրն ապրում էր ամառային ժամանակով, սակայն որոշ ժամանակ անց հետ եկավ ժամացույցի սլաքները փոխելուն: Ժամացույցի սլաքները առաջ տալու կողմնակիցներն են տրասնպորտային և զբոսաշրջությամբ զբաղվող կազմակերպությունները, որի շնորհիվ լրացուցիչ ցերեկային մեկ ժամ կխնայեն: Իսկ հակառակորդները Շոտլանդիայի բնակիչներն են, որոնք խուսափում են ուշ արևածագից, որը բացասաբար է ազդում մարդու առողջության, աշխատունակության վրա, հանգեցնում է նաև տրանսպորտային պատահարների թվի աճի:
Այս կիրակի Մեծ Բրիտանիայում ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ են տալու` այդ կերպ վերադառնալով GMT ժամային գոտուն:









































