Sunday, 23 01 2022
Հրշեջները մարել են Երևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհը
NBA-ից` Հայաստան. Ադրբեջանի դեմ պատմական դիմակայությանն ընդառաջ
13:09
Բրիտանիայում հորդորել են՝ սովորել ապրել COVID-19-ի հետ, որը «կարող է ընդմիշտ մնալ մեզ հետ»
Ոչ թե հայ, այլ Հայաստան, ոչ թե հայրենիքի կարոտ, այլ պետության գիտակցում
Երևանի Տիչինայի փողոցում տեղի է ունեցել հրդեհի բռնկմամբ պայթյուն
Նիկոլ Փաշինյանը վաղը առցանց ասուլիս կտա
12:15
Աֆղանստանում թալիբների օրոք գործազրկությունը սրընթաց կերպով աճում Է. ՄԱԿ-ի փորձագետներ
12:00
Բեն Ուոլեսն ուրախ է, որ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը
11:45
Պեկինը ձմեռային Օլիմպիական խաղերին ընդառաջ կպահպանի Covid-ով պայմանավորված արտակարգ իրավիճակը
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 814 դեպք. մահացել է 2 բուժառու
11:15
Ճապոնիան խստացրել Է սահմանափակումները օմիկրոնի պատճառով
11:00
ՇՀԿ-ն ակնկալում Է Պակիստանի մասնակցությունն իր հակաահաբեկչական կառույցին
Ռուսաստանում 5G բազային կայանների սերիական արտադրությունը կսկսվի 2024 թվականին
Ձախողումները կապված են էներգախնայողության հետ. Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների աճը կբերի նոր գնաճի
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այս որոշմամբ կառավարությունը դրական ազդակներ ուղարկեց Թուրքիային. Ինչու են դժգոհ տնտեսվարողները
10:09
Սաուդյան Արաբիայում կինը հինգ զույգ երկվորյակ է լույս աշխարհ բերել
Խոզի միսը թանկացել է և առաջիկայում չի էժանանա. Ի՞նչն է պատճառը
09:45
ՀԱՀ-ի կենդանաբանական այգում առյուծներն ու պումաները հիվանդացել են COVID-19-ով. Bloomberg
Վրաստանից մեղրի արտահանումն աճել Է ութ անգամ
09:15
Չինաստանը հաջողությամբ կատարել է 2022 թվականին առաջին տիեզերական թռիչքը
Ֆրանսիայի օրինակելի ներկայությունը Հայաստանում. օդեղեն խոսքի փոխարեն հողեղեն աշխատանք
00:00
Աֆղանստանում կին ակտիվիստներ են անհետացել. ՄԱԿ-ի առաքելություն
Դպրոցում տիրող բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտի համար տնօրենը ենթարկվել է կարգապահական տույժի
Նոր նշանակում Մայր Աթոռում
23:30
Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական միությունը նոր նախագահ ունի
Ղազախստանում ահաբեկչության, սպանությունների և բռնության փաստերով 1822 քրեական գործ է հարուցվել
23:00
Մոլդովան կարող է 45%-ով թանկացնել գազը սպառողների համար
Բազմաթիվ դպրոցների շենքեր վաճառվել են, դարձել ռեստորաններ, ավտոկայանատեղի
22:30
Առնոլդ Շվարցենեգերի մասնակցությամբ Լոս Անջելեսում ավտովթար է տեղի ունեցել

Հաջորդը Կարեն Կարապետյանն է

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որը մայրաքաղաքի առաջին իբր ընտրված քաղաքապետն էր, երեկ հրաժարական է ներկայացրել: Նախագահականը փաստորեն չներեց Գագիկ Բեգլարյանին, որը մի քանի օր առաջ դաժան ծեծի էր ենթարկել նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակցին այն բանի համար, որ վերջինս համարձակվել էր Պլասիդո Դոմինգոյի համերգի ժամանակ Գագիկ Բեգլարյանի կնոջը խնդրել փոխել իր տեղը, քանի որ այդպես է պահանջում արարողակարգը: Անկասկած, Գագիկ Բեգլարյանի հրաժարականը միանգամայն ողջունելի է, առավել ևս, որ Բեգլարյանը պետք է հենց սկզբից չհայտնվեր այդ պաշտոնում: Սակայն ողջ պատմության, Գագիկ Բեգլարյանի արարքի շուրջ այս թոհուբոհի ֆոնին կարծես թե դուրս է մնում այս պատմության մի շատ հետաքրքրական դրվագ և մի գործող անձ, որը կարծես թե առաջնային պլանում չէ, սակայն ունի շատ էական դերակատարում այս սյուժեի ամբողջացման առումով: Խոսքը նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի մասին է: Բանն այն է, որ Գագիկ Բեգլարյանը հենց նրանից է պահանջել Արամ Կանդայանի հետ հանդիպում, ինչն էլ ստացել է: Այսինքն՝ նախագահի աշխատակազմի ղեկավարը փաստացի ինքն է Գագիկ Բեգլարյանի ձեռքը հանձնել նախագահի աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակցին, այսինքն՝ իր աշխատակցին: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանն ինքն է կանաչ լույս վառել նախագահականն «ասպատակելու» բեգլարյանական արշավի առաջ: Ավելին, ըստ առկա տեղեկատվության, Բեգլարյանը հենց Կարեն Կարապետյանի ներկայությամբ է առաջին հարվածը հասցրել Արամ Կանդայանին, որին հետո տարել է իր «հայրենի» Մետաքս ու դաժան ծեծի ենթարկել: Եվ այս պարագայում առնվազն տարօրինակ է, որ Գագիկ Բեգլարյանի արարքը չի ներվում, իսկ նրա համար «եղնիկ» ոտքի հանած «որսապետի» դերում հայտնված Կարեն Կարապետյանի արարքը ներվում է: Մինչդեռ առկա է նաև տեղեկություն, որ Բեգլարյանից առաջ հենց Կարեն Կարապետյանն է Սերժ Սարգսյանից ներողություն խնդրել իր սխալի համար և հրաժարականի դիմում գրելու պատրաստակամություն հայտնել: Բայց նա, ի տարբերություն Գագիկ Բեգլարյանի, ներվել է: Ըստ երևույթին, նախագահի նստավայրում առանձնահատուկ ներողամիտ վերաբերմունք ունեն Կարեն Կարապետյանի հանդեպ, քանի որ նրան կարծես թե ամեն ինչ է ներվում, ինչի վկայությունն էր նաև այն, որ Կ. Կարապետյանը շաբաթներ առաջ բավականին վիրավորական տոնով էր խոսել «Նաիրիտ» գործարանի բանվորներից մեկի հետ՝ նրան անվանելով «համբալ»: Կարապետյանին և՛ դա ներվեց, և՛ ներվում է սեփական աշխատակցին Գագիկ Բեգլարյանի ձեռքը տալը, նախագահի նստավայրի վրա Բեգլարյանի գրոհի առաջ «դարպասները» բացելը: Այլ կերպ ասած՝ առնվազն տարակուսելի է, որ նախագահականի վրա գրոհը չի ներվում, իսկ նախագահականի «բանալիները» հանձնելը ներվում է: Իսկապես, անմեկնելի են Հայաստանի իշխանության որոշումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում