Պաղեստինի ինքնավարության ներկայացուցիչները հրաժարվել են սեղմել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի ձեռքը «Մերձավորարևելյան քառյակի» (ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ, ՌԴ) միջնորդների և Իսրայելի հետ տեղի ունեցած առանձին խորհրդակցության ժամանակ:
Պաղեստինյան Maan News գործակալությունը հայտնում է, որ Պաղեստինի ներկայացուցիչները Թոնի Բլերին անվանել են «իսրայելական դիվանագետ»: «Մենք նրան «քառյակի» առաջնորդ չենք համարում: Նա գրեթե ոչինչ չի ասել բանակցությունների ընթացքում»,- հայտարարել են Պաղեստինի ներկայացուցիչները:
Իր հերթին Բլերի ներկայացուցիչն ամբողջությամբ հերքել է այս լուրը` հայտարարելով, որ նա «սեղմել է Պաղեստինի բոլոր ներկայացուցիչների ձեռքերը»:









































