Բնապահպանության նախարարի հրամանով, դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 20-ը արգելվել է Սևանա լճում որս իրականացնելը ինչպես բոլոր ձկնատեսակների,այնպես էլ խեցգետնի համար: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Կարեն Պապոյանը: Ըստ նրա՝ վերջին երկու օրերին Սևանա լճի ավազանում իրականացվել են ձկնագործիքների ու նավերի մաքրման աշխատանքներ: Կարեն Պապոյանի ասելով՝ Գեղարքունիքի մարզպետարանին և ՀՀ ոստիկանությանը հանձնարարված է իրականացնել հսկողություն, ինչպես նաև բացատրական աշխատանքներ բնակիչների ու համայնքների ղեկավարների հետ` լճում որսի բացառման համար: