Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսի հետ։ Այդ երկիրը հաջորդ տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում: Բեռնար Ֆասիեյի, Ռոբերտ Բրատկեի և Իգոր Պոպովի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ հանդիպումից հետո Լիտվայի արտգործնախարարը հայտարարել է, որ հակամարտությունների լուծումը լինելու է Լիտվայի առանձնահատուկ ուշադրության կենտրոնում,- այս մասին ասվում է Լիտվայի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Աուդրոնյուս Աժուբալիսը նշել է, որ անհրաժեշտ է հակամարտությունների լուծման հարցում ամրապնդել ԵԱՀԿ քարտուղարության, ատյանների և առաքելությունների դերը: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Աստանայում կայացած գագաթնաժողովի արդյունքները: