Սիրիական զորքերը տանկեր են մտցրել Հոմս քաղաք: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով քաղաքի բնակիչներին:
Ավելի վաղ սիրիացի իրավապաշտպանները հաղորդում էին, որ ուրբաթ անվտանգության ուժերի կողմից սպանվել է 40 ցուցարար: Ակցիայի մասնակիցները դիմել են միջազգային հանրությանը` խնդրելով Սիրիայի վրա ոչ թռիչքային գոտի սահմանել:
Այս իրադարձությունների ֆոնին Արաբական երկրների լիգայի` Սիրիայում տիրող իրավիճակին հետևող հանձնաժողովը պահանջել է երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադին պաշտպանել խաղաղ բնակիչներին:











































