Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Սերգեյ Սոբյանինի կարծիքով, Մոսկվայում աշխատատեղերը առաջին հերթին պետք է լրացնել մոսկվացիներով:
«Մենք պետք է աշխատենք այն ուղղութամբ, որպեսզի Մոսկվայում եղած աշխատատեղերը տրամադրվեն առաջին հերթին մոսկվացիներին»,- ասել է Սոբյանինը Մոսկվայի արհեստակցական միությունների անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Եվ որպեսզի մոսկվացիները կարողանան օգտվել դրանից, պետք է անընդհատ բարձրացնել նրանց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները: Անհրաժեշտ է անդադար զարգացնել մասնագիտական կրթությունը` ժամանակակից պահանջներին համապատասխանելու համար»: