Tuesday, 09 06 2026
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար

Է. Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի իր պաշտոնակցի հետ

«Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ հոկտեմբերի 28-ին Բեռլինում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ:

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Գերմանիայի ԱԳ նախարարը շնորհավորել է նրան Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում հայ-գերմանական հարաբերությունները լավ զարգացում են ապրել:

Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով Բեռլին այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար, ասաց. «Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ համագործակցության առավել խորացումը ու ամրապնդումը, և դրա վկայությունն են համատեղ իրականացվող բազմաթիվ ծրագրերը, երկկողմ փոխգործակցությունը ամենատարբեր ոլորտներում»:

Հայ-գերմանական հարաբերություններին բնորոշ կառուցողական և ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Հայաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Էդվարդ Նալբանդյանն ու Գիդո Վեստերվելլեն քննարկել են երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձրաստիճան այցելությունների կազմակերպում, տնտեսական համագործակցության խթանման նպատակով իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցություն, միջազգային և տարածաշրջանային հարցեր:

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են ֆինանսական ճգնաժամին դիմակայելու ուղղությամբ Եվրոպական միության ջանքերին, Միջին Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, մտքեր են փոխանակել մեր տարածաշրջանում անվտանգության և կայունությանն ամրապնդմանն առնչվող խնդիրներին շուրջ:

Նախարարներն անդրադարձել են Հայաստան–ԵՄ հարաբերություններին, Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացմանը, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծմանն առնչվող հարցերին:

Խոսելով Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների մասին` Գերմանիայի ԱԳ նախարարը նշել է, որ այդ ոլորտում առաջընթացը տեսանելի է:

Առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման շուրջ քննարկումների համատեքստում, նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում գործում են գերմանական կապիտալով շուրջ ութ տասնյակ ընկերություն, և հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով դրանց թիվը մոտակա տարիներին կարող է կրկնապատկվել:

Նախարար Նալբանդյանը տեղեկացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում վերջին զարգացումների մասին: Այս առումով նախարար Վեստերվելլեն Գերմանիայի աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահության ներքո ընթացող բանակցային գործընթացին՝ ընդգծելով խնդրի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը:

Գերմանիայի արտգործնախարարը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը, ինչի կապակցությամբ Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ լուծումներ և համաձայնություններ կգտնվեն բանակցությունների միջոցով` Իրանի և միջազգային հանրության համատեղ ջանքերով:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ քննարկման ժամանակ նախարար Վեստերվելլեն նշել է, որ Գերմանիան աջակից է Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատման ջանքերին:

Գիդո Վեստերվելլեն ընդունել է Էդվարդ Նալբանդյանի Երևան այցելելու հրավերը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ այցելությունն իրականացնել հաջորդ տարվա առաջին կեսին:

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-գերմանական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային և տարածաշրջանային խնդիրների լայն շրջանակ:

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարն ուղևորվել է Փարիզ, որտեղ այսօր` հոկտեմբերի 29-ին, նախատեսված է նրա ելույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 36-րդ գլխավոր համաժողովին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում