Պերուում ուրբաթ տեղի է ունեցել 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իկա քաղաքից 50 կմ հարավ, օջախը` 15 կմ խորության վրա:
Ինչպես հաղորդում է Вести-ն, երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 16 մարդ: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Իշխանությունները նշում են, որ քաղաքում վնասվել են շենքեր, սակայն լուրջ ավերածություններ չկան:
Ականատեսների խոսքերով` ստորգետնյա ցնցումները զգացվել են մայրաքաղաք Լիմայում, որը գտնվում է էպիկենտրոնից 30 կմ հեռավորության վրա: Ցունամիի վտանգի մասին հայտարարված չէ:









































