Ինչպես նշել էինք, թրաֆիքինգի դեմ ուղղված պայքարի միջոցառումների համար, ՄԱԿ-ի օժանդակությամբ, ուսումնական ձեռնարկ է հրատարակվել, որի մասին գովեստով էր արտահայտվել կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը՝ միաժամանակ կարևորելով հետագա աշխատանքը բուհերի ուսանողների հետ։ Սակայն այսօր նա, առանց հիմնավոր պատճառի, չներկայացավ կոնֆերանսին, թեև նախօրեին հրավերն ընդունել էր: Ի դեպ, նշենք, որ ծրագրի աշխատանքը ֆինանսավորվել է Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից: