Blossom Films ընկերությունը, որի հիմնադիրներից մեկը դերասանուհի Նիկոլ Քիդմանն է, իրավունք է ստացել Քևին Ուիլսոնի «Ընտանեկան ժանիք» գրքի էկրանավորման համար։ Այս մասին հաղորդվում է Deadline կայքում։
«Ընտանեկան ժանիքն» Ուիլսոնի առաջին մեծ աշխատանքն է։ Այստեղ պատմվում է երկու դերասանուհիների մասին, ովքեր մշտապես սեփական երեխաներին «ներքաշում են» իրենց արտասովոր պատկերացումների մեջ։ Մեծանալով՝ երեխաները կարծում են, որ իրենց կյանքը ծնողների մեղքով անհաջող է դասավորվել, բայց ինչ-ինչ պատճառներով համաձայնում են մասնակցել ևս մեկ խոշոր հանելուկային «ներկայացման» մեջ։
Քիդմանը ֆիլմի պրոդյուսերն է և միաժամանակ գլխավոր դերակատարներից մեկը։ Նոր ֆիլմի թողարկման ժամկետը հայտնի չէ։











































