Այս տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով՝ Իսպանիայում գործազրկությունը հասել է 15 տարվա ընթացքում առավելագույնի` 21.52 տոկոսի: Աշխատանք փնտրող իսպանացիների թիվը հասել է 5 միլիոնի: Ինչպես հայտնում է France-Presse գործակալությունը, կառավարությունը դժվար թե կարողանա հասնել իր նպատակին` մինչև այս տարվա վերջը գործազրկության թիվը նվազեցնի 19.8 տոկոսով:
Տեղական ԶԼՄ-ները նշում են, որ 15տարիների ընթացքում գործազրկությունն առավելագույն ցուցանիշի հասել է զբոսաշրջության սեզոնին, որի ժամանակ գործ գտնելը դժվարություն չպետք է հանդիսանար: Իսպանիայում գործազուրկ են հիմնականում 16-24 տարեկան երիտասարդները:
Իսպանիայի վիճակագրական իսնտիտուտի (Instituto Nacional de Estadistica) տվյալներրի համաձայն, գործազրկությունը առավել տարածված է գյուղատնեսության, ծառայությունների և շինարարության բնագավառներում:










































