Երեկ «Օսեր»-ի հետ խաղում Մադրիդի «Ռեալ»-ը սահմանեց Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդ: Արքայական ակումբը դարձավ առաջինը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ, ում հաջողվել է 300 գնդակ խփել այդ մրցաշարի խմբային փուլերում: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց մադրիդցիների խոշոր` 4:0 հաշվով հաղթանակով, հեթտրիկի հեղինակ դարձավ «Ռեալ»-ի ֆրանսիացի լեգեոներ Քարիմ Բենզեման: