Չինական ITG ընկերությունը 2012 թվականին կթողարկի Windows 8 օպերացիոն համակարգով xpPhone սմարթֆոնը:
Ինչպես հայտնվում է xpphone.com կայքում, xpPhone սարքավորումն իրենից կներկայացնի սմարթֆոնի հիբրիդ և ուլտրակոմպակտ անձնական համակարգիչ: Այն հագեցած կլինի 4,3 դյույմ սենսորային էկրանով: Սարքավորման հիմքում ընկած է 1,6 գեգահերց հաճախականությամբ Intel պրոցեսորը: Սարքավորումը կունենա 2 գեգաբայթ օպերատիվ և մինչև 112 գեգաբայթ ներքին հիշողություն:
Սմարթֆոնի մարտկոցի մասին տեղեկություններ դեռևս չկան, բայց հաղորդվում է, որ միայն խոսելու դեպքում xpPhone–ը կարող է իր լիցքը պահել մինչև 18,5 ժամ:
Ամենայն հավանականությամբ, xpPhone–ը կաշխատի Windows 8 բետա տարբերակի վրա, քանի որ վերջնական տարբերակի թողարկման վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ դեռ չկան: Ենթադրվում է, որ այն կթողարկվի 2012 թվականի աշնանը:
Հիշեցնենք, որ Windows 8–ը հանդես է գալիս որպես օպերացիոն համակարգ համակարգիչների և պլանշետների վրա: Այն ներկայացվել է 2011 թվականի հունիսի:











































