Tuesday, 09 06 2026
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ

Ի՞նչ կապ ունեն Ազատ առևտրի գոտու պայմանագիրը և «Նաիրիտ»-ին հատկացվող 400 մլն դոլար վարկը

Հայաստանը քաղաքական և տնտեսական բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ: Վերջին օրերին ավելացավ ևս մեկը՝ Ազատ առևտրի գոտու պայմանագիրը, այժմ էլ լուրեր են տարածվել, որ Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին 400 մլն դոլարի վարկ հատկացնել ԵվրԱզԷՍ հիմնադրամից «Նաիրիտ» գործարանի գազաքիմիական մասնաճյուղի արդիականացման համար: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ընտրություններից առաջ «արդյունքներ ցույց տալու» խնդիր ունի, իսկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ համառ լուրերի, անձնական շահ ունի «Նաիրիտի» վերագործարկման հարցում:

Թե որքանո՞վ Ազատ առևտրի գոտու պայմանագրի կնքումը և «Նաիրիտին» 400 մլն դոլարի վարկ հատկացնելը կապ ունեն մեկը մյուսի հետ, «Առաջին լրատվական»-ը խնդրեց մեկնաբանել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Նրա խոսքով՝ բոլորովին էական չէ, թե այդ 2 իրադարձությունների միջև ինչ կապ կա: Ըստ Հ.Բագրատյանի՝ առավել կարևոր է, թե ինչո՞ւ է մասնավոր «Նաիրիտի» համար պետությունը պետական պարտք վերցնում:

«Մասնավոր գործարան է, իբր թե՝ վաճառված: Ո՞վ է դրա սեփականատերը, այդ մասնավոր անձի համար մենք ինչո՞ւ ենք որպես պետություն 400 մլն պարտք վերցնում: Ինչո՞ւ ենք հանրապետության պարտքը 15%-ով ավելացնում հանուն մասնավոր ընկերության»,- ասաց Հ.Բագրատյանը՝ նշելով, որ այդ ընկերությունն, ասում էին, վարչապետինն է, հետո հերքեցին. «Ասենք՝ Պողոսինը կամ Պետրոսինն է, բայց ինչի՞ ենք մասնավորի համար պետական պարտք վերցնում: Ինչո՞ւ Պետրոսը չի վերցնում»:

Հ.Բագրատյանը փաստեց, որ այսօր միջազգային կառույցները, մասնավորապես՝ ԱՄՀ-ն և ՀԲ-ն, իրենք են շահագրգռված վարկեր տալ, և վարկ վերցնելը բոլորովին խնդիր չի:

«Ե՞րբ դարձավ այդ գործարանը մասնավոր: Ատոմակայանի հետ միասին որպես պետական ձեռնարկություն ես վերագործարկեցի, և դա շահութաբեր աշխատում էր»,- ասաց Հ.Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում