Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաքում անհայտ տղամարդը կրակ է բացել ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ:
Ինչպես հայտնում Reuters գործակալության ֆոտոլրագրողը, որն ականատես է եղել Սարաևոյում տեղի ունեցած միջադեպին, ոստիկանները փորձել են շրջափակել տղամարդուն, որի մոտ եղել է «Կալաշնիկով» ինքնաձիգ:
РИА Новости գործակալությունը, հղում կատարելով բոսնիական ԶԼՄ-ներին, հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել Մարիդվոր ավտոբուսային կանգառում`ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու: Տղամարդուն հաջողվել է դիմել փախուստի:
Մինչդեռ Assosiated Press գործակալությունը, հղում կատարելով բոսնիական ռադիոյին, հայտնել է, որ այդ տղամարդը մահացել է:
Հարձակման ժամանակ դեսպանատան երկու պահակներ վիրավորվել էին, հաղորդել է Reuters գործակալության` ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությանը մոտ կանգնած աղբյուրը:











































