Գերծանրքաշային կարգում WBO, IBF և IBO վարկածներով աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի՝ առաջիկա շաբաթ օրը կայանալիք մենամարտը Դերեկ Չիսորայի հետ հետաձգվել է: Պատճառը մարզումների ժամանակԿլիչկոյի ստացած վնասվածքն է: Ուկրաինացին կտրել է փորի մկանը: Ապաքինման համար կպահանջվի 4-6 շաբաթ, ինչը նշանակում է, որ հենց այդ ժամանակ էլ տեղի կունենա մրցամարտը: Նշենք, որ սա Կլիչկոյի մասնակցությամբ առաջին մենամարտն է, որ հետաձգվում է նրա վնասվածքի պատճառով: