ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին չի մտահոգվում Լեհաստանում և Ուկրաինայում կայանալիք «Եվրո-2012»-ի նախապատրաստության համար: Եվրոպական ֆուտբոլի ղեկավարությունը վստահ է, որ ֆուտբոլային տոնը կհաջողվի. «Լեհաստանը նախապատրաստվելու առումով ոչ մի խնդիր չի ունեցել: Որոշ խնդիրներ կային կապված Ուկրաինայի հետ, բայց մենք դրանք լուծեցինք: Ուկրաինայում գրեթե որոշված է մարզադաշտերի հարցը, ավարտվում են օդանավակայանների և ճանապարհների նախապատրաստական աշխատանքները»:
Միաժամանակ, Պլատինին ուշադրություն դարձրեց մի կարևոր հարցի ևս. «Այս առաջնության ժամանակ պետք է պատշաճ կազմակերպվի տասնյակ հազարավոր երկրպագուների տեղաշարժը՝ օդանավակայաններից և ժամանման այլ վայրերից դեպի հյուրանոցներ, տուրիստական օբյեկտներ»:










































