Այսօր՝ ժամը 15:15-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և միացել էներգահամակարգին:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Մարկոսյանը հայտնեց, որ ԱԷԿ-ն այժմ նորմալ աշխատում է: Հարցին՝ պրոֆիլակտիկ աշխատանքները հաջողությամբ ավարտվել են և կայանը պատրա՞ստ է ձմռանը, Գ.Մարկոսյանը պատասխանեց. «Պետք է, որ խնդիրներ չլինեն: Ես պայծառատես չեմ: Այս պահին նորմալ աշխատում է, էլեկտրաէներգիա ենք արտադրում և տալիս համակարգին»:
Հիշեցնենք, որ ատոմակայանը վերալիցքավորման և պրոֆիլակտիկ վերանորոգման էր կանգնել սեպտեմբերի 11-ից:










































