Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Կաշառատու ենք, որովհետև մեր մենթալիտետն է այդպիսին

2003 թվականի հոկտեմբերի 31-ի 58/4 բանաձևով Միացյալ ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հռչակեց Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: 2006 թ. մշակվել է Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ ռազմավարական ծրագիրը, որի շրջանակում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների վարչությունը 2008 թ. բացահայտել է կոռուպցիոն հանցագործության 96 դեպք, որից 26-ը կաշառակերության դեպքերն են, 2009-ին` համապատասխանաբար 146 և 36 դեպք, իսկ 2010 թ. 11 ամիսների ընթացքում` 168 և 38 դեպք: «Երբ մենք խոսում ենք ՀՀ-ում կոռուպցիոն հանցագործությունների մասին, բոլորը պատկերացնում են, որ խոսքը կաշառակերության մասին է։ Բայց դա ամենևին էլ այդպես չէ»,- ընդգծեց «Առաջին լրատվական»-ի զրուցակից, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սամվել Ջեյրանյանը:
– Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ի՞նչ արդյունքներ է գրանցել Ձեր վարչությունը հակակոռուպցիոն ծրագրի մշակումից ի վեր: Արդյոք արդյունավե՞տ է գործում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը:
– Կոռուպցիոն հանցագործությունները Քրեական օրենսգրքի թվով 31 հոդվածներով նախատեսված հանցագործություններն են, որոնք կատարվել են պաշտոնատար անձի կողմից պաշտոնական դիրքի չարաշահմամբ կամ անգործության հետևանքով: Իսկ կաշառք ստանալը, կաշառք տալը, կաշառքի միջնորդությունը կոռուպցիոն հանցագործությունների տեսակներից են, և օպերատիվ ճանապարհով շատ բարդ է դրանք բացահայտելը: Այդ իսկ պատճառով նման հանցագործությունների բացահայտման թիվը քիչ է: ՔՕ-ի 312 հոդվածի համաձայն, այն անձը, որից կաշառք են պահանջում, պետք է դիմի իրավապահ մարմիններին և հայտարարություն տա: Այդ դեպքում քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Մենք դա բացատրում ենք քաղաքացիներին։ Մեզ մոտ հիմնականում գալիս են այն մարդիկ, որոնց ոսկորին դանակն արդեն հասել է` ճարահատված, երբ տեսնում են, որ էլ ուրիշ ճանապարհ չկա: Սակայն հարկ է նշել, որ կաշառքը մի բան է, որը ձեռնտու է գործարքն իրականացնող երկու կողմերին էլ, բայց ոչ` պետությանը: 2010-ի 11 ամիսների ընթացքում ունենք կաշառակերության բացահայտված 38 դեպք 168 դեպքից, այսինքն՝ մեր վարչության կողմից բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների 24 տոկոսը կաշառակերությունն է: Մնացածը յուրացումն է, պաշտոնական դիրքի չարաշահումը, առևտրային կաշառքը, փողերի լվացումը, չարամտորեն հարկերից խուսափելը:
– Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ Հայաստանում ամենակոռումպացված համակարգերն են դատախազությունը և իրավապահ մարմինները: Պարոն Ջեյրանյան, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ, և Ձեր վարչությունն ունի՞ որոշակի վիճակագրություն, թե որ ոլորտներն են ամենակոռումպացվածը մեր երկրում:
– Ոչ, նման վիճակագրություն մենք չունենք, վիճակագրությունը հիմնականում հրապարակում է մեր ինֆորմացիոն կենտրոնը, բայց իրենք էլ տալիս են ըստ բացահայտված գործերի, ինչն էլ օբյեկտիվ պատկերը ցույց չի տալիս: Մենք այսօրվա դրությամբ բացահայտում ենք այն հանցագործությունները, որոնք հնարավոր են: Ասել, թե այս կամ այն բնագավառում կաշառակերության դեպքեր չկան, կամ մեկ այլ բնագավառում կան՝ ճիշտ չէ, քանզի քանի կա մարդ էակը, որն ուզում է միշտ ապրել ավելի լավ, քան ինքը վարձատրվում է, կաշառակերությունը կլինի: Սակայն վերջնակետում պաշտոնյան չի որոշում, որ ինքը պետք է ապրի կաշառքով, այլ այն մարդը, որը դրդում է պաշտոնյային կաշառք վերցնել: Վերջինս էլ մեկ-երկու անգամից հետո արդեն սովորում է կաշառք վերցնել:
– Այդուամենայնիվ, վերանանք թվերից և վիճակագրությունից, Դուք՝ որպես համակարգում աշխատող մարդ, համաձայն չե՞ք, որ իրապես իրավապահ համակարգն ու դատախազությունը մեր երկրի ամենակոռումպացված բնագավառներից են:
– Իհարկե ոչ, նման բան չի կարելի ասել: Եթե վիճակագրությունը դնենք մի կողմ և տեսնենք, թե ինչ է կատարվում մեր դպրոցներում, երբ ուսուցիչը երեխայից փող է վերցնում հինգ նշանակելու համար: Դրանով ուսուցիչը փչացնում է երեխային, որի մոտ արմատավորվում է, որ առանց սովորելու կարելի է դրական գնահատական ստանալ: Բուհական համակարգում ևս մենք միակ երկիրն ենք, որտեղ ծնողը գումար է տալիս, որ իր երեխան չսովորի: Դա մեր մենթալիտետն է: Պարզ է, որ այս դեպքերում ոչ մի ծնող մեզ չի դիմի և ասի, թե իր երեխայից գնահատականի համար փող են ուզել:
– Իհարկե, բուհը կարևոր է, սակայն համաձայնեք, որ իրավապահ համակարգում գոյություն ունեցող կոռուպցիան ավելի վատ հետևանքներ է ունենում երկրի համար. չէ՞ որ այս դեպքում տուժում է արդարադատությունը: Չե՞ք կիսում այդ կարծիքը:
– Ես Ձեզ հետ համաձայն եմ, որ կոռուպցիան ինքնին վնաս է մեր հասարակությանը: Ի դեպ, ՀՀ-ում կաշառակության ոչ մի դեպք չի արվում օրենքը խախտելով, ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում: Այսինքն` պաշտոնյան կարող է որևէ գործ անի, սակայն չի անում, բարդացնում է պրոցեսը, այնուհետև կաշառք վերցնելով՝ անում է տվյալ գործը հենց օրենքի սահմաններում: Պարզ է, որ եթե մենք ստուգենք, որևէ խախտում չենք կարողանա արձանագրել:
– Իսկ այդ դեպքում ի՞նչ պետք է անել: Այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարցված 10 հոգուց ութը նշում է, որ առանց կաշառք տալու չի կարող լուծել իր խնդիրները:
– Պատճառն այն չէ, որ մեր պետությունը ճիշտ համակարգ չի մշակել, դա մեր մենթալիտետից է գալիս` սովետի ժամանակներից: Մեզանում ամոթ է ասել այն, ինչ տեսար կամ լսեցիր. դա ընկալվում է ոչ թե որպես աջակցություն պետությանն ու իրավապահ մարմիններին, այլ՝ այսպես ասած «գործ տալ»: Հենց այդտեղից էլ գալիս են մեր խնդիրները, երբ մարդը չի պայքարում սեփական անձի համար. փոխանակ օրինական դիմեն մեզ, ասեն, որ իրենց շահագործում են, ասում են՝ չէ, ավելի հեշտ է փողը տամ` պրծնեմ:
– Այսօր ցանկացած խնդիր կապում են հայերի մենթալիտետի հետ, սակայն մենք տարածաշրջանում ունենք Վրաստանի օրինակը: Երկիր, որը մի քանի տարում լուրջ առաջընթացների է հասել կոռուպցիայի դեմ պայքարում: Ի՞նչն է խանգարում Հայաստանին վերանալ մենթալիտետ կոչվածից և համակարգված պայքար իրականացնել:
– Ես Վրաստանի օրինակը չգիտեմ և որևէ բան չեմ կարող ասել, բայց հասկանալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի համաժողովրդական: Չի կարող ինչ-որ մեկը որոշում կայացնել, ցուցում իջեցնել, թե՝ ով կաշառք վերցնի, գլխատում ենք: Օրինակ` Լոնդոնում գրպանահատներին կախաղան էին հանում, սակայն ամենաշատ գրպանահատության դեպքերը գրանցվել են հենց այդ հրամանի իրականացման տարում: Պետք է պարզապես մեր ժողովրդի մտածելակերպը փոխել, ինչն էլ կամաց-կամաց է լինում: Մենք մանկապարտեզից սկսած մեր երեխաների մեջ պետք է ազնվություն սերմանենք, եթե միայն օրենքով դա քարոզենք, ապա չի ստացվի: Միացյալ Նահանգների համար ասում են, թե բոլորը լավ են ապրում, օրենքի երկիր է, բայց համոզված եղեք, որ այնտեղ գողություն էլ կա, կաշառակերություն էլ: Այո, այնտեղ 110 հազար դրամ կաշառք չեն վերցնի, այնտեղի թվերն ուրիշ են` 50 հազար դոլար և ավելի: Միակ ճանապարհն այն է, որ կոռուպցիան պարտադիր պիտի պատժվի, քանի որ եթե անպատիժ մնան, որոշ պետական չինովնիկներ իրենց ավելի վատ են պահելու: Նրանք իրենց պաշտոնն օգտագործելու են որպես բիզնեսի մի ձև:
– Հետազոտությունները ցույց են տվել, որ պաշտոնական դիրքի չարաշահման համար շատ բարձր դիրք զբաղեցնող քիչ պաշտոնյաներ են պատժվել, հիմնականում տուժում են միջին և ցածր օղակներում աշխատող պաշտոնյաները: Այդ պարագայում, ինչքանո՞վ կարող է արդյունավետ լինել հակակոռուպցիոն պայքարը, երբ դրա գլխավերևում կանգնած մարդիկ չեն պատժվում:
– Իհարկե, այդ խնդիրը կա, սակայն վերևում նստած կոռումպացված չինովնիկը ոչ մի անգամ հասարակ մարդկանց հետ չի շփվում: Օրինակ` «Փարոս» ծրագրի շրջանակներում մենք շատ բողոքներ ենք ունենում, որ երբեմն տեսուչները «Փարոս» ծրագրի շրջանակներում ընդգրկելու համար քաղաքացուց գումարներ են շորթում, և պարզ է, որ տեսուչը վերահսկվում է իր ղեկավարի կողմից: Սակայն նա հաստատ չի ասի, որ իր վերցրած կաշառքից բաժին է հանում վերադասին: Իսկ եթե չեն ասում, ապա մենք որևէ կերպ չենք կարող քրեական գործ հարուցել ղեկավարի դեմ. մեծ չինովնիկներին բռնելը շատ դժվար է:
– Հայաստանում, բացի վարչական կոռուպցիայից, արմատավորվում է նաև քաղաքական կոռուպցիան, որի դասական դրսևորումը ընտրակաշառքն է: Պարոն Ջեյրանյան, այդ դրսևորման դեմ ինչպե՞ս եք պայքարում:
– Այստեղ կրկին մեր քաղաքացիների մոտեցումն է պատճառը: Բազմաթիվ են ընտրակաշառքի մասին խոսակցությունները, սակայն մինչ օրս չկա մեկը, որը գա մեզ մոտ և ասի՝ ինձ տվել են 5000 դրամ, որպեսզի ես քվերակեմ այս կամ այն թեկնածուի օգտին: Շատերը կարող են արտահայտել իրենց կարծիքը, սակայն ես՝ որպես ոստիկանության համակարգում աշխատող մարդ, չեմ կարող նման հայտարարություն անել, քանզի մեզ պետք է կոնկրետ հայտարարություն, կոնկրետ անձ, որը թե՛ քննության ընթացքում և թե՛ դատարանում իր խոսքը պնդի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում