«Լրագրողներ առանց սահամանների` հանուն մամուլի ազատության» կազմակերպությունը այսօր հրապարակել է աշխարհում 2010 թ. մամուլի ազատություն ցուցանիշները` Մամուլի ազատության ինդեքս 2010-ը: Ըստ այդ տվյալների` Հայաստանը շարունակում է տեղ զբաղեցնել աշխարհի պետությունների միջին մասում` զբաղեցնելով 101-րդ հորիզոնականը: Ընդ որում, այս տվյալների համաձայն` Հայաստանն առաջադիմել է 10 տեղով (անցած տարվա տվյալներով զբաղեցնում էր 111-րդ հորիզոնականը): Թե ինչի հաշվին է Հայաստանն առաջադիմել` դժվար է պատասխանել:
Ինչպես միշտ, այս ցուցանիշով առաջատար դիրքեր զբաղեցնում են եվրոպական երկրները: Առաջին հորիզոնականում Ֆինլյանդիան է, որին հետեւում են Իսլանդիան, Հոլանդիան, Նորվեգիան, Շվեդիան:
Մամուլի ազատության ամենացածր աստիճանն ունեն Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Թուրքմենստանը, Իրանը, Սիրիան, Սուդանը:
Հայաստանի հետ, ըստ այս տվյալների, կարող են համեմատվել Մոզամբիկը, Վրաստանը, Էկվադորը, Բոլիվիան: