Լոնդոնի Գերագույն դատարանը նոյեմբերի 2-ին որոշում կկայացնի Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին Շվեդիայի իշխանություններին հանձնելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով դատարանի հայտարարությունը:
40-ամյա Ասանժի փաստաբանները հայտարարել են, որ եթե հանձնումը տեղի ունենա, դա կլինի «անարդար և անօրինական» որոշում:
Շվեդիայում Ասանժը մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Նա արդեն գրեթե մեկ տարի գտնվում է Անգլիայում` տնային կալանքի տակ` սպասելով դատարանի որոշմանը:











































