Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

ՀՌԱԿ. Շատ լավ է, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ

Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը կարծում է, թե շատ լավ է, որ Ադրբեջանը դարձել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամ և Հայաստանի պայքարը նրա դեմ կիրականացվի հենց ՄԱԿ-ի` ցեղասպանության մասին ընդունած կոնվենցիաներով, որոնք ընդունել է նաև Ադրբեջանը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը:

«Ադրբեջանը իր այս կարգավիճակով նույնիսկ ավելի կաշկանդված կլինի: Նա հայտնվել է թակարդում, և մենք պետք է օգտվենք դրանից: Ժամանակն է մարդկության, մասնավորապես հայ բնակչության հանդեպ կատարած նրա հանցանքի դեմ հայց ունենալ: Մենք Ադրբեջանի հետ, բացի ԵԱՀԿ Մինսկի կանոնադրությունից, այսուհետ պետք է խոսենք նաև ՄԱԿ-ի իսկ կանոնադրությամբ: Հատկանաշական է, որ Ադրբեջանի` ՄԱԿ ԱԽ-ի ժամանակավոր անդամ ընտրվելու հարցում մեծ դեր ունեցան իսլամական պետությունները: Ադրբեջանն այդ պաշտոնում ընտրվեց նաև կառույցի մշտական անդամ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների թողտվությամբ»,- նկատեց նա:

Առաքելյանի խոսքով, կուսակցությունը 131 պատգամավորներին նույն թվով նամակներ է ուղարկել` կոչ անելով անհապաղ «1988-1994 թվականների ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ազգի հանդեպ իրականացրած ցեղասպանության» մասին օրենք ընդունել: «Վաղուց հասունացել է պահը, երբ Ադրբեջանում իննսունականներին հայերի հանդեպ իրականացվածը պետք է ցեղասպանություն որակել: ՀՀ Ազգային ժողովը պետք է համապատախան օրենք ընդունի»:

ՀՌԱԿ ատենապետը նաև տեղեկացրեց, որ իրենք լիովին գիտակցում են`քաղաքական դաշտի ներկայիս իրավիճակում միայնակ հանդես գալը շատ բարդ է: «Եթե անգամ քաղաքական որևէ ուժի հետ միասին հանդես գալու որոշում կայացնենք, ուշադրություն ենք դարձնելու այդ ուժի գաղափարախոսությանը, սակայն քաղաքական այս կամ այն ուժի հետ միությունը կոլեգիալ որոշման հարց է: ՀԱԿ-ից մինչև ՀՀԿ ոչ ոքի հետ հակասություններ ու թշնամանք չունենք, այնպես որ, ոչ մի բան չեմ բացառում: Չեմ բացառում նաև, որ ազգային բլոկ ստեղծվի, հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանն իր բլոկը ձևավորի»,- նկատեց ՀՌԱԿ ատենապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում