Քիչ առաջ ավարտվեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները: Հենրիկ Մխիթարյանի Շախտյորը սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց պորտուգալական Բրագայի նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ Դոնեցկի թիմը շրջանցեց Լոնդոնի Արսենալին` H խմբում գրավելով առաջին տեղը: Արսենալը իր հանդիպումը Բելգրադի Պարտիզանի հետ նույնպես ավարտեց հաղթանակով` 3:1:
Հենրիկ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ 2-րդ խաղակեսում, ինչից հետո «հանքափորները» էապես աշխուժացրին խաղը և Ռազվան Ռացի ու Լուիս Ադրիանոյի ջանքերով երկու գոլ խփեցին մրցաշարի նորեկի դարպասը:
Փաստորեն, առաջին անգամ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա աշխարհի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի փլեյօֆում:
Չորեքշաբթի կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ հաշիվները.
E խումբ` Բավարիա 3:0 Բազել, Կլուժ 1:1 Ռոմա
F խումբ` Մարսել 1:0 Չելսի, Ժիլինա 1:2 Սպարտակ
G խումբ` Միլան 0:2 Այաքս, Ռեալ 4:0 Օսեր:
Այսպիսով, այս խմբերից փլեյօֆ դուրս եկան հետևյալ թիմերը` Բավարիա, Ռոմա, Չելսի, Մարսել, Ռեալ, Միլան, Շախտյոր, Արսենալ: