Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հայտարարել է, որ հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2013 թ.՝ ինչպես նախատեսված է:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նա հայտարարել է, որ արտահերթ ընտրությունները չեն բխում Իտալիայի շահերից, որը այժմ քաղաքական կայունության կարիք ունի:
Ավելի վաղ, իտալական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ Բեռլուսկոնիի և նրա քաղաքական հակառակորդների միջև համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012 թ. մարտին:








































