Saturday, 25 05 2024
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են
Եկեղեցին խոշոր հարկատու է. Ալեն Սիմոնյանը ստում է. թվեր. «Ժողովուրդ»
Իշխանությունն աշխատում է արցախցիների վրա. «Հրապարակ»
Փաշինյանը զգուշավոր է դարձել. հիստերիկ նոպաներ չի ունենում, որ ճոճվող նավը չխորտակվի. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»
Աննախադեպ գործողություններ են ծրագրվում. «Հրապարակ»
Կառավարության շենքը՝ մերօրյա «Ալկատրաս». «Հրապարակ»
Ինչո՞ւ է ՌԴ դեսպանը կանչվել Մոսկվա. «Հրապարակ»

Երբ Պուտինը վերադառնա, Քոչարյանի վերադարձն, այնուամենայնիվ, անհնար կլինի

Ռուսաստանի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման գործում հսկայական է: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Ռուսաստանը միակ երկիրն է, որը ռազմական ներկայություն ունի տարածաշրջանում, ՀԱՊԿ-ում նա Հայաստանի դաշնակիցն է, և սա պայմանավորվածությունների մեծ խումբ է առաջ բերել: Պատահական չէ, որ այսօր` նախընտրական փուլի նախաշեմին, հայաստանյան ուժերը` թե ընդդիմադիր, թե իշխանական, ցանկանում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ դրսևորել:

Ակնհայտ է, որ Ռուսաստանից է կախված այդ ուժերի հաջողությունը: Հայաստանի տնտեսությունը հիսուն տոկոսով կախված է Ռուսաստանից: Այս ամենը հայ-ռուսական հարաբերություններին հատուկ որակ է հաղորդում:

Իրականությունն այնպիսին է, որ մենք սերտորեն փոխկապակցված ենք, բայց կա մի նուրբ սահման, որը չպետք է անցնենք ոչ մենք, ոչ Ռուսաստանը»,- նկատեց Արման Մելիքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը երկու աթոռի վրա է նստել և հարաբերություններ է վարում ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի հետ, սակայն անհրաժեշտ է վերջնականապես կողմնորոշվել: «Հայաստանյան ուժերի միջև ներքին մրցակցություն է ստեղծվել. Ռուսաստանը շատ լավ գիտակցում և օգտագործում է այս փաստը: Կարծում եմ` Հայաստանում խորհրդարանի դասավորության վրա ևս Ռուսաստանը կներազդի: Երբ Ռուսաստանում Պուտինը վերադառնա, Քոչարյանի վերադարձն, այնուամենայնիվ, անհնար կլինի: Չգիտեմ` ինչ պիտի տեղի ունենա, որ Քոչարյանի անունը Մարտի մեկի հետ չկապվի:

Այս պահին Սերժ Սարգսյանին Ռոբերտ Քոչարյանով փոխարինելը նպատակահարմար չէ: Այսօրվա իշխանությունը Ռուսաստանի համար խնդրահարույց չէ, ավելին՝ նրանց հետ այդ երկիրը կարծես կարողանում է առաջ տանել իր ուզածը»,- նկատեց Արման Մելիքյանը:

Նախկին պաշտոնյան նաև չբացառեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է ընդլայնվել, և դրա կազմում, ասենք, կարող են ընդգրկվել գերմանացիներ, սակայն դա բացարձակապես չի նշանակելու, որ Ռուսաստանի հետաքրքրվածությունը ԼՂ հակամարտության հարցում և տարածաշրջանում նվազելու է:

«Եվրոպան շատ հստակ շահեր ունի մեր տարածաշրջանում, իսկ ներազդեցության լծակներ` դեռևս ոչ: ԱՄՆ-ը իր հերթին չի ցանկանա զիջել իր դիրքերը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա նա, ամենայն հավանականությամբ, հանդես կգա ստատուս-քվոյի պահպանման օգտին»:

ԼՂ նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ ընտրվելու գործընթացին` նկատելով, որ հայ հասարակությունը դրանից ողբերգություն չպետք է սարքի, ընդամենը պետք է ճիշտ արտաքին քաղաքականություն մշակել:

Անդրադառնալով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միության ստեղծման գաղափարին` նկատեց, որ շատ բան կախված կլինի այն տրամադրությունից, որը նախագծին կհաղորդի Պուտինը: «Եթե եվրասիական դաշինքը կազմավորվի պուտինյան պլանով, ավելի լավ կլինի: Սա ավելի հեռանկարային կլինի, իսկ եթե այն ձևավորվի նազարբաևյան պլանով, թյուրքական գործոնի դերն ավելի մեծ կլինի, չի բացառվում, որ մեծանա Թուրքիայի դերակատարությունը»,- նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարարը:

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը քիչ հավաական է համարում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի համագործակցության հնարավորությունը:

«Կասկածում եմ, որ համագործակցությունը կկայանա: Ռուսաստանը կաջակցի, որ Հանրապետականն իր դիրքերը պահպանի: Եթե անգամ ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից, դա իրական վերադասավորումների չի հանգեցնի: Այս վիճակում ՀԱԿ-ը կարող է մտնել խորհրդարան: Առաժմ ընթանում է ՀԱԿ-ի դիրքերի թուլացման գործընթաց, և մինչև ընտրոթյուններ նրա պոտենցիալը կնվազի: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, խորհրդարան նա կմտնի մոտավորապես «Ժառանգության» թվաքանակով»,- ենթադրեց Մելիքյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ մասնակցելու է ընտրություններին, սակայն չի կարծում, որ Հայաստանում Մելիքյանը նաև չբացառեց, որ Երևանի քաղաքապետի` իր խոսքով, կիրթ մտավորական, հաժարականի մասին խոսակցություններում դերակատարություն ունի նաև Ռուսաստանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում