Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանությունից, hոկտեմբերի 28-ին` ժամը 02.55-ին, ոստիկանության ծառայողներն Ազատության հրապարակին կից տարածքից թմրանյութ պահելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի երկու երիտասարդ բնակչի:
Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է ծխախոտի տուփի փայլաթիթեղի մեջ փաթաթված դեղնականաչավուն զանգված և 1 դեղահաբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:











































