Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը իրավապահներին հրահանգ է իջեցրել` քրեական գործ հարուցել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեմ` իր աշխատակազմի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանին ծեծի ենթարկելու կապակցությամբ: Ըստ մեր աղբյուրների` հիմա Հատուկ քննչական ծառայությունը սկսել է նյութեր նախապատրաստել Գագիկ Բեգլարյանի դեմ:
Ի դեպ, չի բացառվում, որ օրվա ընթացքում Գագիկ Բեգլարյանին նույնիսկ հեռացնեն ՀՀԿ-ից, կամ էլ` լավագույն դեպքում սահմանափակվեն` նրան կուսակցական խիստ նկատողություն հայտարարելով: Համենայն դեպս, ըստ մեր տեղեկությունների` ՀՀԿ գործադիր մարմնի նիստը դեռ չի ավարտվել և քննարկվում է նաև այս հարցը: