ՀՀԿ անդամ, Աժ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի և «Չեխական ավիաուղիների» միջև կոնֆլիկտը, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հաշտությամբ է ավարտվել՝ ընկերությունը պատկառելի գումար է վճարել վնասված ճամպրուկների դիմաց, և Դ. Հարությունյանը հրաժարվել է հայցից:
«Հիշեցնենք, որ Դ. Հարությունյանը մի քանի ամիս առաջ տուժել էր ավիաընկերության գործունեությունից. վնասվել էր Հայաստան եկող նրա ուղեբեռը: Թե ինչ բեռներ են վնասվել, ու որքան էր կրած վնասը՝ Դավիթ Հարությունյանը չէր գաղտնազերծել, սակայն դիմել էր դատարան՝ փոխհատուցում պահանջելով «Չեխական ավիաուղիներից»: Հայցն ընդունվել էր, և այն պետք է քններ Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը»,- հավելում է թերթը:











































