Թուրքիայում ավարտվեց Մ-19 տարեկան շախմատիստների համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրը:
Մրցաշարի պաշտոնական կայքը խաղի ընթացքում հրապարակեց տեղեկատվություն, ըստ որի՝ մեր հավաքականի շախմատիստ Արման Միքայելյանը հաղթանակով է ավարտել մրցավեճը ադրբեջանցի Իսկանդարովի հետ, իսկ մյուս մրցավեճերում գրանցվել է ոչ-ոքի: Սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Միքայելյանը պարտություն էր կրել:
Այսպիսով, մեր ընտրանին պարտվեց 1.5-2.5 հաշվով և, չնայած պարտությանը, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 17.5 միավորով:
Աբասով – Կարեն Գրիգորյան ½-1/2
Հովհաննես Գաբուզյան – Բայարանի ½-1/2
Իզզատ – Տիգրան Հարությունյան ½-1/2
Իսկանդարով – Արման Միքայելյան 1-0
Պատճառած անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը: