ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, ասաց, որ այն տեղին է: «Եթե տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և այն հանգեցրել է ծանր հետևանքների, ապա չպետք է սահմանափակվի հրաժարականով: Կարծում եմ, որ Երևանի քաղաքապետի գործողությունները պետք է իրավական գնահատականի արժանանան , և նա ենթարկվի պատասխանատվության»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց նաև, որ ինքը Գագիկ Բեգլարյանի նկատմամբ որևէ բացասական վերաբերմունք չունի, և իր գնահատականները վերաբերում են նրա պաշտոնեական գործունեությանը: