Saturday, 25 05 2024
Փաստաբանը հայտնում է Ստեփանակերտի քաղաքապետի տունը խուզարկելու մասին
ՀՀ վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ Սահմանապահ ուղեկալ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի
Ոստիկանությունը «Վերջին զանգի» օրը հատուկ տարածքներ է տեղափոխել 89 ավտոմեքենա
15:15
Հունգարիան արգելափակում է Ուկրաինային օգնության համար ՌԴ-ի ակտիվներն ուղարկելու ԵՄ-ի նախաձեռնությունը
Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. հայկական ժառանգությունը վտանգված է» խորագրով լուսանկարների ցուցահանդես
14:45
«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ հարաբերություններին». Պուտինը՝ Ալիևին
Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը․ նա ձերբակալվել է
14:15
Պենտագոնի ղեկավարը վերադարձել է պարտականությունների կատարմանը
Բորտնիկովը զգուշացրել է. Մոսկվան եւ Լոնդոնը կբախվե՞ն, թե՞ կպայմանավորվեն
13:50
Էստոնիան մտադիր չէ փակել Ռուսաստանի հետ սահմանը
Մեզ հաճելի է կոլեկտիվ անպատասխանատվությունն ու խեղճությունը. կենդանական գիտակցությունն է իշխող
Կրեմլում հայտարարել են, որ Պուտինը մոբիլիզացիայի նոր ալիք չի նախատեսում
ՀՀ սուբյեկտայնության աստիճանը բավականին բարձրացել է. այսքան ինտենսիվ այցեր երբեք չեն եղել
Երևանի Դավիթ Բեկի փողոցում փլուզում է տեղի ունեցել
Մինսկի «գաղտնիքը». Պուտինը մերժե՞լ է Ալիեւին
Փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու հերթական դեպքն է բացահայտվել․ մեկ անձ ձերբակալվել է
Փաստաբանը հայտնում է Մարտակերտի քաղաքապետի ձերբակալման մասին
ԵՄ կողմից շենգենյան վիզաների վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվելու ՀՀ քաղաքացիների վրա. ԱԳՆ
12:00
Նավթի գներն աճել են. 24-05-24
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ ղեկավար կազմին թիրախավորելուց
Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու մասին
Փաշինյանի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում
Որպես անհայտ որոնվող Ուկրաինայի 35-ամյա քաղաքացու մեքենան հայտնաբերվել է Դավիթաշենի կամրջի մոտ, դին՝ կամրջի տակ
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Թուրքիայում խնդիրները սրված են. ընդդիմությունն այնպես է դիրքավորվել, որ 2028-ին գալու է իշխանության
Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն
Շարժման հաղթանակը հայ ժողովրդինը չի լինելու. նրանց և լուկաշենկոների վստահությունը փոխկապակցված է
Սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ
Ուշացաք, մատրյոշկաներ, չեք կարողանալու. սրանք ռուսական գաղտնի ծառայությունների զոհերն են

Ռուսաստանի թուլացումն ու Թուրքիայի հզորացումը հանգեցնում են ԼՂ պատերազմի վերսկսմանը. լեհ փորձագետներ

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արևելյան հետազոտությունների» կենտրոնի կայքում հրապարակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված այդ կենտրոնի՝ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Կշիշտոֆ Ստրախոտայի ու այդ կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Յարոշևիչի վերլուծական հոդվածը, որում ասվում է.

«Ղարաբաղյան հակամարտությունն Անդրկովկասի անվտանգության ու կայունության ամենամեծ մարտահրավերն է։ Այդ տարածաշրջանում գնալով մեծանում է ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։ Այդպիսի սպառնալիքի մասին է վկայում Ադրբեջանի սանձազերծած սպառազինությունների մրցավազքը և որդեգրած ռազմաշունչ հռետորիկան։

Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի ապակայունացմանը սպառնում է ոչ միայն Ադրբեջանի պոտենցիալի ու հավակնությունների աճը, այլև՝ տարածաշրջանի փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը։ Թեև առաջիկա մեկ տարում Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականությունը փոքր է, այնուամենայնիվ ներկայիս միտումների շարունակման դեպքում հետագայում դժվար կլինի խուսափել դրանից։

Իրականում տարածաշրջանի status quo-ի համար իրական վտանգ են ներկայացնում ոչ թե հրադադարի համաձայնագրի կանոնավոր խախտումները, այլ՝ հայերի ու ադրբեջանցիների միջև ուժերի հավասարակշռության փոփոխությունը և աշխարհաքաղաքական համատեքստում արմատական փոփոխությունները։

Ներկայումս Բաքվի վրա Մոսկվայի ունեցած միակ ճնշալծակը Ղարաբաղի սառեցված հակամարտությունն է։ Հակամարտության սառեցումը Ռուսաստանին ուժեղ միջնորդական դիրքեր է ընձեռել Մինսկի խմբի շրջանակներում։ Ավելին՝ Երևանի դաշնակից Մոսկվան տարածաշրջանի ամենաուժեղ ռազմական խաղացողն է, որը որոշակի ազդեցություն ունի Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակի վրա։

Դրա վառ վկայությունն է 2008 թվականին Վրաստանի հետ պատերազմը, որը ցույց տվեց, որ Մոսկվան պատրաստ է տարածաշրջանում իր շահերի պաշտպանության համար ուժ կիրառել։ Այդ ազդանշանը լավ հասկացան Բաքվում, և 2008 թվականի օգոստոսից հետո փոխեցին ռազմաշունչ հռետորիկայի տոնը։ Եթե Ռուսաստանը չհրաժարվի Անդրկովկասի գերիշխանությունից, ապա պետք է սպասել, որ նա ակտիվ միջոցներ է ձեռնարկելու Ղարաբաղի շուրջ status quo-ի փոփոխմանն ուղղված ցանկացած փորձի դեմ։

Չի բացառվում, որ Մոսկվան ստիպված լինի գնալ իր համար բարենպաստ փոփոխությունների, եթե գտնի, որ Ղարաբաղը դադարել է քաղաքական արդյունավետ գործիք լինելուց։ Թուրքիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ը համակերպվել են Անդրկովկասում Ռուսաստանի գերիշխող դիրքի հետ, և բաց փորձեր չեն ձեռնարկում դա խաթարելու ուղղությամբ, կամ էլ այդպիսի փորձերը ձախողվել են։

Դրա վառ օրինակը ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ձախողումն էր, իսկ ավելի պակաս վառ օրինակը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդ դառնալու ու Կովկասում կայունության ու համագործակցության հարթակ ձևավորելու Թուրքիայի ջանքերն էին։

Առաջիկա մեկ տարում չպետք է ակնկալել, թե բանակցություններում բեկում կգրանցվի։ Բանակցային ակտիվությունը նվազելու է Ռուսաստանում ու Հայաստանում սպասվող ընտրությունների պատճառով։ ԱՄՆ-ը, ԵՄ-ը և Թուրքիան տարված են սեփական կամ աշխարհի այլ մասերի խնդիրներով։

Ղարաբաղյան հակամարտության ավարտն ազդարարող խաղաղության համաձայնագիրը հնարավոր կլինի բուն Ղարաբաղում իրավիճակի արմատական փոփոխության (մասնավորապես պատերազմի) կամ էլ աշխարհաքաղաքական իրավիճակի միանշանակ փոփոխության դեպքում։ Ադրբեջանի ու Հայաստանի միջև աճող անհավասարակշռության միտման պահպանումը, բանակցային գործընթացում առաջընթացի բացակայությունը և աշխարհաքաղաքական համատեքստում աստիճանական փոփոխությունները երկարատև հեռանկարում ավելացնում են պատերազմի վերսկսման հավանականությունը։

Առաջիկա տարիների հեռանկարում (հատկապես եթե մեծանա Թուրքիայի տարածաշրջանային նշանակությունը և միաժամանակ թուլանա Ռուսաստանի ազդեցությունը) մեծանում է Բաքվի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու սպառնալիքը։ Հնարավոր զինված հակամարտությունը կնշանակի ոչ միայն լուրջ քաղաքական փոփոխություններ ողջ Հարավային Կովկասում, այլև՝ խոր փոփոխություններ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և արևմտյան պետությունների քաղաքականությունում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում