Այսօր կայացավ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի «Բոլոնիա»-«Կիևո» հանդիպումը, որը հետաձգվել էր վատ եղանակային պայմանների պատճառով: Խաղն ավարտվեց «Բոլոնիա»-ի հաղթանակով` 2:1 հաշվով: Հաղթական գոլի հեղինակը դարձավ Մարկո Դի Վայոն, ով իր խփած գոլերի քանակ հասցրեց 10-ի և այժմ միանձնյա գլխավորում է Իտալիայի առաջնության ռմբարկուների ցուցակը: Այս հաղթանակից հետո «Բոլոնիա»-ն մրցաշարային աղյուսկում վեր բարձրացավ միանգամից 3 աստիճանով և այժմ 13-րդն է: