Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Պայքար մթնոլորտի համար

Ներիշխանական ճակատում տեղի ունեցող խմորումների ֆոնին հետաքրքրական են դառնում պրոցեսներն ընդդիմադիր ճամբարում: Այստեղ իրավիճակը կարծես թե բավական հանդարտ ու կայուն է և այսպես ասած՝ վերադասավորումների նախադրյալներ գրեթե չկան: Վերջին նշանակալից իրադարձությունը կարելի է համարել այն, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարեց Սերժ Սարգսյանի մեկուսացման լայն քաղաքական ճակատ ձևավորելու մտադրության մասին, ինչը, սակայն, ընդդիմադիր քաղաքական ճամբարի այլ ուժերի մոտ արձագանք չգտավ, համենայն դեպս՝ առայժմ: Չի բացառվում, որ նրանք սպասում են Կոնգրեսի առավել առարկայական հայտարարության կամ պարզապես սպասում են, թե այդ կապակցությամբ ինչ կասի Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վաղը կայանալիք հանրահավաքում, քանի որ փաստացի հենց նրա խոսքն է վճռականը Կոնգրեսի պարագայում:

Հոկտեմբերի 28-ի հանրահավաքն այդ իմաստով դառնում է հետաքրքրական, թեև առանձնապես շրջադարձային սպասելիքներ այն չի առաջացնում՝ գոնե առայժմ: Մնացյալ առումով ընդդիմադիր ճամբարում հարաբերական կայունություն է, հատկապես ներիշխանական լուրջ խմորումների ֆոնին: Այստեղ, մի կողմից, բնական է թվում այդ կայունությունը, երբ ընդդիմադիր ուժերը փորձում են ավելորդ աժիոտաժով չշեղել միմյանց հետ հաշիվներ մաքրող իշխանական ուժերին, մյուս կողմից՝ թվում է, որ ընդդիմադիր ճամբարը կարող է համարժեք չգտնվել առկա իրավիճակին և հետ մնալով քաղաքական գործընթացներից, պարզապես հայտնվել իշխանության թելադրած մթնոլորտի պատանդի կարգավիճակում՝ չկարողանալով հետո փոխել այդ մթնոլորտը:

Բանն այն է, որ ներկայումս ընթանում է ընտրական փուլից առաջ ոչ միայն ուժերի վերադասավորման, վերախմբավորման և սեփական դիրքերի անվտանգության ապահովմանն ուղղված ակտիվ գործունեություն, այլ նաև պայքար նախընտրական մթնոլորտի ձևավորման համար: Հարցը միայն նախընտրական օրակարգը չէ, առավել ևս, որ, դատելով քաղաքական ուժերի ներկայիս հռետորաբանությունից, բովանդակային առումով բոլորը մոտեցել են մի ընդհանուր շրջանակի: Հարցն այստեղ արդեն մթնոլորտն է, այն մթնոլորտը, որում քննարկվելու, արծարծվելու, դիտարկվելու է այդ օրակարգը: Ինչպիսի մթնոլորտ կձևավորվի, ով կձևավորի այդ մթնոլորտը, նա էլ կկարողանա վերահսկել զարգացումները նախընտրական փուլում:

Այդ իմաստով է, որ ընդդիմադիր ճամբարում առկա այդ կայունությունը մտավախություն է առաջացնում, որ ընդդիմադիր դաշտը ոչ միայն կամ ոչ այնքան մարտավարական նկատառումներից ելնելով է լռում, որ չխանգարի ներիշխանական հաշիվների մաքրման գործընթացին, այլ պարզապես հայտնվել է իշխանության թելադրած մթնոլորտում, երբ պարզ է հարցերի շրջանակը, պարզ են խնդիրները, սակայն ոչ մի կերպ չի որոշակիանում անելիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում