Ստամբուլում ընթացող WTA եզրափակիչ մրցաշարում Ռուսաստանի ներկայացուցիչ Վերա Զվոնորյովան վստահ հաղթանակ տարավ Կարոլին Վոզնյացկիի նկատմամբ` 6:2, 4:6, 6:3:
Հանդիպումը տևեց 2 ժամ 19 րոպե, որտեղ Զվոնորյովան ցուցադրում էր անհավանական խաղ, որի արդյունքում աշխարհի առաջին ռակետը մեկը մյուսի հետևից հայտնվում էր անօգնական վիճակում:
Այդուամենայնիվ, Վերան նույնպես անթերի չէր գործում և Վոզնյացկիին հնարավորություն տվեց հաղթել երկրորդ սեթում:
Կիսաեզրափակիչի ուղեգիր վաստակելու համար Զվոնորյովան, պետք է հաղթի լեհ Ագնեշկա Ռադվանսկայային:










































