Երաժշտական MTV հեռուսատընկերությունը տեղեկացրել է, որ ֆիլմերից մեկի նկարահանման ժամանակ հայտնի դերասան ժան-Կլոդ Վան ¸ամը սրտի տագնապ է ունեցել: Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ հոկտեմբերի 18-ին իր 50-ամյակը բոլորած Վան Դամը վատ է զգացել Նոր Օռլեանում «Զենք» (Weapon) ֆիլմի նկարահանման ժամանակ:
Սակայն ինչպես հայտնում է նրա երկրպագուների կայքը, հիվանդի վիճակը բավարար է եղել, եւ դերասանը հաջորդ օրն իսկ մեկնել է Բելգիա: