Ինչպես ոստիկանությունից հայտնում են «Առաջին լրատվական»-ին, հոկտեմբերի 26-ին` ժամը 20.30-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները քրեական մի գործի շրջանակում խուզարկություն են կատարվել «Ծառի տակ» ռեստորանային համալիրում:
Խուզարկության արդյունքում տարբեր տեղերից հայտնաբերվել են առանձին փաթեթներով 58 գ, 4 գ, 3,3 գ, 2,8 գ,10 գ, 1,5 գ կշիռներով կանաչ գույնի յուրահատուկ հոտով կանեփանման մանրացված զանգվածներ և երկու տարբեր փաթեթներով կանեփի սերմեր 64 գ և 24 գ կշռով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:










































