Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականին, ասաց. «Բանդիտական համակարգը խժռում է իր կարկառուն ներկայացուցիչներին»: «Սա չի՞ նշանակում, որ առաջիկայում նշմարվում են փոփոխություններ պետական համակարգում»,-«Առաջին լրատվական»-ի հարցին Արման Մուսինյանն արձագանքեց. «Փոփոխություններ կլինեն այն դեպքում, երբ հեռացվի ամբողջ վարչախումբը»: