Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով ժամը 11.04-ին երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում։
Երկրաշարժն ունեցել է 5.4 բալ ուժգնություն։ Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ այդ նահանգը հայտնի է քուրդ զինյալների ակտիվ գործունեությամբ։











































