«Առաջին լրատվական»-ի հաղորդմամբ`հոկտեմբերի 26-ին` ժամը 15.20-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 43 հասցեի հետնամասում գտնվող կիսաքանդ տնակից բերման են ենթարկել երկու տղամարդու:
Զննությամբ տնակից հայտնաբերվել և առգրավվել են պլաստմաասսե տարաներ` տարբեր հեղուկ զանգվածներով, «Պենտալգին» տեսակի դեղահաբերի դատարկ տուփ, օգտագործված ներարկիչներ:
Բերման ենթարկվածները հայտնել են, որ իրենք թմրամոլ են, իսկ հայտնաբերված դեղամիջոցները պատկանում են իրենց:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:









































