Friday, 29 03 2024
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին

Ինձ համար ամենատխուրը կլինի, որ Հոկտեմբերի 27-ի մեջ խառնված լինեն Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը


– 12 տարի է անցել Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից, ու շատերն են նշում, որ նման իրադարձությունն անխուսափելիորեն պետք է հանգեցներ ներկայիս վիճակին, երբ մեր երկիրը տարեցտարի գնում է դեպի գահավիժում: Ձեր կարծիքով` արդյոք հնարավո՞ր էր այս տարիներին անել այնպիսի քայլեր, որոնք դուրս կբերեին երկիրն այդ ընթացքից, և որտե՞ղ է եղել թերացումը:

– Ես, որ հարազատ եմ կորցրել, ինձ թվում էր, թե այդ կարծիքը միայն իմ մեջ է. տպավորությունս այն է, որ Հոկտեմբերի 27-ից հետո ժամանակը կանգ է առել, կանգ է առել ոչ թե Հոկտեմբերի 27-ին զոհվածների համար, այլ այս երկրի համար: Որովհետև «Միասնություն» դաշինքն այն ժամանակ հասարակության մեջ հույս առաջացրեց` սեփական ուժերին հավատալու, սեփական ուժերով երկիր կերտելու և այդ երկրի տերը զգալու: Դժբախտաբար, Հոկտեմբերի 27-ից հետո որևէ անգամ ժողովուրդը նման զգացումով ապրելու հնարավորություն չունեցավ, ընդհակառակը` ամեն անգամ ոգևորությունից հետո տեղի ունեցան խախտված ընտրություններ, բռնություններ, բանտարկություններ, և հասարակությունն օր օրի է՛լ ավելի ծանր` թե՛ քաղաքական, թե՛ հոգեբանական, թե՛ տնտեսական ճգնաժամի մեջ հայտնվեց, ինչի արդյունքում էլ սկսեց լքել երկիրը, և երկիրը դատարկվելով՝ հասանք այս օրվան: Կարելի էր ինչ-որ բան անել, որ փոփոխություններ լինեին, ես անձամբ փորձել եմ` իմ ընկերների, իմ համախոհների հետ, քաղաքական դաշտում եղած այն ուժերի հետ, ովքեր կիսել են այն մոտեցումը, որ այս երկրին փոփոխություն է պետք, որ այսպես շարունակել հնարավոր չէ, որ նույնիսկ սովետական երկրի նման մեծ երկիրը, այդքան հարստություններով հանդերձ, երբ ամեն մեկն սկսեց իր համար թալանել ու գողանալ, փլվեց, մենք հույսներս ինչի՞ վրա ենք դրել, մենք ինչի՞ ենք սպասում, ո՞վ է մեզ այդ իրավունքը տվել այսպես շարունակել: Փորձել եմ այդ ուղղությամբ քաղաքական դաշտում գործունեություն ծավալել, սխալ կլինի ասել, որ հաջողություններ չենք ունեցել, իհարկե ունեցել ենք, բայց վերջնական արդյունքի չենք հասել, իսկ որ չենք հասել այդ վերջնական արդյունքին, որպես քաղաքական ուժեր, որպես քաղաքական անհատներ պարտք ունենք մեր ժողովրդի առաջ, ինչն էլ պիտի շարունակենք կատարել, որովհետև սա մեր երկիրն է, մեր ապուպապերի երկիրն է` մենք այստեղ ենք ապրելու ու այստեղ ենք տեսնում մեր զավակների ապագան, ու այսպես շարունակել չի կարելի, ու չենք թողնելու, որ այսպես շարունակվի` պայքարելու ենք անընդհատ:

– Պարոն Սարգսյան, կա կարծիք, որ հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո Դուք, լինելով վարչապետ, հնարավորություն ունեիք կարևոր քայլեր իրականացնել այդ դեպքերի մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Այն ժամանակ Ձեր մեջ կա՞ր այն համոզումը, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ առնչություն ունի նաև իշխող վարչակարգը, ու եթե այդ կասկածն ունենայիք, ի՞նչ քայլեր կանեիք, կամ կունենայի՞ք հնարավորություն դրանք անելու:

– Ինձ խնդրեցին վարչապետ դառնալ, և այդ որոշումը ես այդքան հեշտ չեմ կայացրել: Խնդրեց այն թիմը, որը համախմբված էր եղբորս կողքին, դա հիմնականում «Հանրապետական» կուսակցությունն էր, և քիչ չէին մարդիկ, որոնք մտավախություն ունեին, որ հոկտեմբերի 27-ից հետո իրենք էլ խաղից դուրս են մնալու, ու գործընթացների հետագա զարգացումը ցույց տվեց, որ, այո՛, դա այդպես է, և խնդիրը քաղաքական փոփոխությունների մեծ ալիք բարձրացրեց: Այո՛, վարչապետը ունի հնարավորություն, լծակներ երկրի ներսում, առավել ևս՝ երբ ինքը շահագրգիռ է այդ խնդրով. ազդեցություն ունենալ՝ իրականությունն իմանալու համար: Անկեղծ խոստովանեմ, ես իրավապաշտ մարդ եմ, ես գտնում եմ, որ գործադիր իշխանությունը չպիտի ազդի դատական մարմնի վրա, որ դատական, օրենսդիր և գործադիր մարմինները պետք է տարանջատվեն: Այո՛, ես փորձել եմ ազդել, որովհետև տեսել եմ ազդեցություն Ռոբերտ Քոչարյանի կողմից: Հավատացեք, որ հարազատ կորցրած մարդու համար, ինչպիսին ես էի, ամենակարևոր բանը ճիշտն իմանալն էր, և այն ժամանակ ես հարցազրույց եմ տվել ու ասել եմ` ինձ համար ամենատխուրը կլինի այն, որ այդ գործընթացում խառնված լինեն Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և գործադիր իշխանության մի մասը, որովհետև այդ մարդկանց ես մինչև այդ ճանաչել եմ որպես իմ եղբոր ընկերներ:

– Այսինքն` այն ժամանակ Դուք նրանց հետ կապված որևէ կասկած չունեի՞ք:

– Բացարձակապես… Կասկածները հետո առաջացան` դատական պրոցեսի ժանանակ, երբ տեսա, թե ինչպես դատավորը հիվանդանում է, ամիսներով չի գալիս, հետո սկսում են արագացված դատավարություններ: Երբ տեսա, թե ինչպես վկաներին ամբողջությամբ չեն հարցաքննում, երբ տեսա, որ չեն խորանում այդ՝ կոնկրետ Արմենակ Արմենակյանի, Լեոնարդ Պետրոսյանի հետ կապված հարցերում: Ու հենց այս պատճառներով իմ մեջ բազմաթիվ հարցականներ առաջացան:

Եթե դու քրիստոնյա մարդ ես, պիտի իմանաս, որ մարդուն սպանության մեջ մեղադրելը նույնչափ մեղք է, ինչքան սպանություն գործելը: Այո՛, ես կասկածներ ունեմ, բայց այդ կասկածները քանի դեռ արմատավորված հիմքեր չունեն, ես երբեք նման բան չեմ ասի: Իմ կարծիքով` Հոկտեմբերի 27-ը քաղաքական ակցիա էր՝ ուղղված Հայաստանի դեմ, և, իհարկե, Հայաստանի ներսում կային մարդիկ, ովքեր դա կատարեցին, և Հայաստանի իշխանությունների շարքում կային մարդիկ, ովքեր թույլ չտվեցին, որ դա բացահայտվի: Դա ակնհայտ փաստ է, և այդ փաստի առումով ես մեղադրում եմ գործող իշխանություններին, Սերժ Սարգսյանին, որովհետև ինքն իրեն Վազգենի ընկերն է համարում ու այսօր ինքն է նախագահը ու չի փորձում այդ խնդրով իրականությանը հասնել: Եվ, միանշանակ, մեղադրել եմ ու շարունակում եմ մեղադրել Ռոբերտ Քոչարյանին: Ես իրենց մեղադրում եմ վերոնշյալ առումներով, մնացած առումներով` իմացել են, չեն իմացել, մասնակցել են, չեն մասնակցել… Շատ հանրապետականներ հայտարարում են, թե դա արտաքին քաղաքական  ուղղվածություն ունեցող տեռորիստական ակտ է եղել Հայաստանին հետ գցելու համար, ես էլ չեմ բացառում: Մի բան ինձ համար ակնհայտ է` այս երկիրը պատասխան չի տվել այդ ոճրագործության ամբողջական գործընթացին, իրականությունը իսկապես ի հայտ չի եկել ու չի փարատել կասկածները, հավատացեք, Վազգեն Սարգսյանին, Կարեն Դեմիրճյանին և հոկտեմբերի 27-ին մնացած զոհվածներին չի պետք այդ բացահայտումը, այլ մեզ, մեր զավակներին` հետագայում այս երկրում նման դեպքերը բացառելու համար, և այստեղ բոլորս անելիք ունենք, ու նաև այն մարդիկ, ում կասկածում են տեղի կամ անտեղի, իրենք են մեղավոր, որ իրենց կասկածում են:

– Պարոն Սարգսյան, Մոսկվայից վերադառնալով՝ Դուք իմացաք, որ այլևս վարչապետ չեք: Ձեր գնահատմամբ` Մոսկվա մեկնելու հանգամանքը որևէ առնչություն ունի՞ Ձեր պաշտոնանկության հետ, հնարավո՞ր է, որ Քոչարյանը, մտավախություն ուներ, որ Դուք Մոսկվայի հետ կարող էիք տանել մի այնպիսի քաղաքական գիծ, որը կխանգարեր իր քաղաքականությանը:

– Ես դա չէի կապի Մոսկվայի հետ, և առավել ևս Մոսկվան բազմիցս ապացուցել է, որ ինքն աշխատում է գործող իշխանությունների հետ, նրանց հետ, ովքեր հլու-հնազանդ են, իսկ ես իմ կերպով հլու-հնազանդ կերպար չեմ: Ես Մոսկվայում վեճեր էի ունենում Հայաստանին տրվող գազի գինն իջեցնելու առումով, հակառակ դեպքում այլ խնդիրներ էի դնում, որ մենք էլ դրանք չէինք անի, ու դրանք բազմաթիվ էին` սկսած բաշխիչ ցանցերից, վերջացրած  ալյումինի գործարանով: Ու ես հասա նրան, որ Ռուսաստանի իշխանությունները այն ժամանակ համաձայնեցին 1000 խմ-ը 35 դոլարով մատակարարել Հայաստան: Սա, իհարկե, կարող էր վտանգ ներկայացնել, բայց այն ժամանակվա ռուսական իշխանությունները ինձ խոստովանեցին, որ Ռոբերտ Քոչարյանը զանգել ու խնդրել է իրենց, որ իրենք ինձ հետ բացեիբաց ու մամուլով չհանդիպեն, այսինքն` այդ մարդը նույնիսկ նման բաներից վախեցող է: Եվ այսօր էլ նրա գործունեությունն այդ շրջանակներում է, նույնը ինքը անում է Սերժ Սարգսյանի դեմ: Բայց Քոչարյանն արդյունքի հասավ այլ բանում` ՀՀԿ-ում շատ-շատերն էին պատեհապաշտ, ովքեր կուսակցություն են մտնում պաշտոններ ունենալու համար, և Քոչարյանը կարողացավ նրանց գայթակղել ու տարբեր մարդկանց տարբեր բաներ առաջարկելով, անկախ նրանից՝ արժանի էին վերջիններս դրան, թե ոչ, ու այն քաղաքական հենարանը, որ ես ունեի, ինձանից տանել, ու դա լրիվ հնարավորություն տվեց Քոչարյանին ազատվելու ինձանից: Այնպես որ, ներքաղաքական ինտրիգների դաշտում Քոչարյանը հավասարը չունի, բայց ինտրիգներով երկիրը առաջ տանելու ու զարգացնելու հնարավորություն չկա, առավել ևս՝ 21-րդ դարի աշխարհում, հետևաբար նման մտածելակերպը հնացած ու ծեր է: Եվ փորձը ցույց տվեց, որ այդ ինտրիգները որևէ արդյունք չտվեցին` ինձ վարչապետությունից հանելը որևէ բան չբերեց երկրին: Ես ընդամենը վեց ամսվա վարչապետ լինելով՝ հասցրել եմ վերագործարկել Մեղրիի պղնձամոլիբդենային կոմբինատը, Քաջարանի մոլիբդենի գործարանում դրել եմ ֆերոմոլիբդեն ստանալու վառարաններ և անձամբ եմ մասնակցել դրանք պտտեցնելու գործընթացներին, նույնիսկ ինժեներական միտք եմ դրել այնտեղ: Ես վերագործարկել եմ «Նաիրիտ» գործարանը՝ երկու բաժնով, որը գրեթե տնտեսական առումով անհնարին էր, ու այդ գործարանն աշխատել է շահութաբերությամբ, և բազմաթիվ ընկերություններից առաջարկություն եմ ստացել այդ գործարանը շատ թանկ գներով վաճառելու, այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը ինձանից ղազագիր էր պահանջում «Նաիրիտը» բաց թողնելու համար՝ համարելով այն Մալևիչի սև քառակուսին, և թե այնտեղ դրված փողերը կորչելու են, որովհետև ինքը սիրում է սպասարկման ոլորտը` սուրճ տանեն, սուրճ բերեն, հագուստ վաճառեն: Արագ փողերի կողմնակից, փող շատ սիրող իշխանություններ են բաժին հասել այս երկրին, ու ինձ վարչապետությունից հանելուց հետո այս երկրում որևէ բան դեպի լավը չի փոխվել:

– Այսինքն` կարելի է ասել, որ Քոչարյանը նաև սեփական իշխանության գոյության մասին էր մտածում, երբ Ձեզ հեռացնում էր վարչապետի պաշտոնից:

– Ես երբեք բացահայտ կամ ներքին ցանկություն չեմ ունեցել նախագահ դառնալու, նման մղումներ չեմ ունեցել, ես չեմ համարում, որ այս երկրում միակ պաշտոնը նախագահինն է, ու եթե ես չեմ այդ պաշտոնին, ապա այս երկիրը սխալ է գնում: Ես համարում եմ, որ երկրի ղեկավարությունը պիտի ունենա թիմ, որտեղ հակադիր տեսակետներ են ասում, որտեղ բանավեճեր են գնում, որտեղ իրար բալանսավորում են, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության նման, որտեղ տեսակետ ասող չկա: Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ այդպես չէր, թե՛ եղբայրս, թե՛ Հրանտ Բագրատյանը, թե՛ Վանո Սիրադեղյանը, թե՛ այլ մարդիկ տեսակետներ կարող էին ասել, հակադրվել, իսկ այսօր չկա տեղաշարժ, ճահճացած, լճացած իրավիճակ է: Ու այս ալան-թալանը, որ արվում է մեր երկրում այսքան սովածների աչքի առաջ, այս ահռելի հարստությունները բերելու են պայթյունի: Ինչ կուզեք ասեք Վազգենի, Կարեն Դեմիրճյանի մասին, կլինեն մարդիկ, ովքեր բազմաթիվ թերություններ կթվարկեն, իհարկե, անթերի չեն, բայց այդ մարդիկ սեփական տուն ու մեքենա էլ չունեին, ու դա էր, որ հասարակության մեջ հավատ ծնեց, որ ինչ-որ բան ճիշտ է գնում, որ այդ մարդիկ, լինելով հակադիր ճամբարներում, միացան, որ իրենցից քվե ստանան, որ իրենցից քվե խնդրեն, որովհետև քվեն է, որ վստահություն է տալիս աշխատանք անելու: Այս երկրի փրկությունը քվե ունեցող իշխանություններ ունենալն է:

– Այսօր խոսվում է Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դաշտ վերադարձի մասին: Ձեր գնահատմամբ` այսքան դեպքերից հետո, երբ եղել է Հոկտեմբերի 27, Մարտի 1, այսքանից հետո Քոչարյանը վերադարձի բարոյական իրավունք ունի՞:

– Իմ կարծիքով` իհարկե, նա վերադարձի իրավունք չունի, իմ կարծիքով` մարդը, որը մարտի 1-ին կրակեց տասը անմեղ մարդու վրա, ինքը կրակեց իր քաղաքական ապագայի վրա, ինքը պիտի սա շատ լավ հասկանա: Ու եթե իրեն թվում է, թե հասարակության մեջ կարող է պահանջարկ ունենալ ու ինքն ուզում է խաղի մեջ մտնել, ապա դա արդեն իր խնդիրն է` իր տրամաբանության, իր հաշվարկների, ամեն գնով իշխանության հասնելու: Եթե ինքը գտնում է, որ ինքն այս երկրին կարող է օգուտ տալ ու ինքը այս երկրի համար ինչ-որ լավ բան է արել, ուրեմն, իմ կարծիքով, ինքը խաբված է: Ես երբեք Ռոբերտ Քոչարյանին չեմ համարել բարոյականության տիպար, որպես օրինակ, ումով կարելի է դաստիարակել սերունդներ: Ընդհակառակը` ես  սերունդներին դաստիարակելու իմ օրինակն իմ տանն ունեցել եմ և ասել եմ՝ պետք է այսպիսին լինել, ուրիշ խնդիր, որ հիմա ասում եմ` այ էդպիսին լինել չի կարելի:

Քաղաքականության մեջ արած քայլերի քաղաքական պատասխանը Ռոբերտ Քոչարյանը ստացել է, դժբախտաբար, դրանց իրավական պատասխանը չի ստացել, և ես հակված եմ, որ նա իրավական պատասխանատվություն կրի: Դա չի նշանակում, որ բանտ պիտի նստի կամ այլ բան, դա դատարանը կորոշի, բայց իրավական պատասխանատվության՝ նույն Հոկտեմբերի 27-ով, նույն Մարտի 1-ով իրեն հարցաքննելու կարիք, միանշանակ, կա: Հարցեր էլ կան, բացի այդ ամենը, ի վերջո 6 ամիս միասին աշխատել ենք, ես` որպես մարդ, որպես Վազգենի եղբայր, ում հետ ինքն աշխատել է ու ինքը հուղարկավորության օրն ասաց, որ եղբայր կորցրեց, որպես իր եղբոր փոքր եղբայր, իրեն հարցեր եմ տվել, ինքը չի պատասխանել: Ու այսօր էլ այդ հարցերը կան իմ մեջ, ու իմ սրտում իսկապես ցավ է, որ այդ հարցերը կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում