Առաջիկայում Երեւանը կընտրի նոր քաղաքապետ: «Երեւան քաղաքում Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45 հոդվածի համաձայն` քաղաքապետի լիազորությունները դադարեցվում են հրաժարականի դեպքում: Իսկ համաձայն 46 հոդվածի` Քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են հետեւյալ ընթացակարգով.
«1. Քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, անցկացվում են քաղաքապետի արտահերթ ընտրություններ` քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով:
2. Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունքը պատկանում է ավագանու խմբակցություններին»:
Այսինքն` առնվազն մինչեւ հունվարի 8-ը Երեւանի ավագանին պետք է ընտրի նոր քաղաքապետ:
Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի` հաջորդ քաղաքապետը լինելու է Տարոն Մարգարյանը: